ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2009 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներքին աշխատանքային կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածի 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.10. Անհարգելի բացակայությունների դեպքում աշխատողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»: