040.0052.220109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2009 թվականի N 52-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1045-Ն ԵՎ N 739-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 306-Ն, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1423-Ն ԵՎ N 1492-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու, էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին».
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 3-րդ կետերը.
i
3) 2-րդ կետում, NN 1 և 2 հավելվածներում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.
4) N 1 հավելվածում «էներգետիկայի նախարարը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.
i
2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՈ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ» բառերը հանել:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի մասին» N 306-Ն որոշման 1-ին կետում «էներգետիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.
i
2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՈ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ» բառերը հանել:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5,8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.
i
2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «ՄԻՆԻՍՏԵՌՍՏՎՈ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ» բառերը հանել:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնի 5-րդ կետի «ա» ենթակետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ