Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 15 ...

 

 

040.1452.111208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 1-ին կետի 9-րդ ենթակետում «12-րդ կետին» բառերը փոխարինել «12-րդ և 14-րդ կետերին» բառերով.

i

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «12-րդ կետով» բառերը փոխարինել «12-րդ և 14-րդ կետերով» բառերով, իսկ «1,550,000.0» թիվը` «1,700,000.0» թվով:

2. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (ՀՎՀՀ` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 104,990.4 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`

1) 47,500.0 հազ. դրամը` Երևանի Չարենցի փողոցում տրոլեյբուսի հպակային ցանցի նոր հատվածի (Հերացու փողոցից Չարենցի և Սայաթ-Նովայի փողոցներով մինչև Խանջյան փողոցն ընկած հատված) կառուցման աշխատանքների իրականացման համար.

2) 11,318.7 հազ. դրամը` Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկության կազմակերպման աշխատանքների իրականացման համար.

3) 24,922.7 հազ. դրամը` Երևանի Աբովյան 25 և Թումանյան 25 ու 34 հասցեներում գտնվող 3 շենքի ճակատային մասերի մաքրման (ֆասադների վերանորոգման) աշխատանքների իրականացման համար.

4) 4,413.3 հազ. դրամը` Երևան քաղաքում 15-մետրանոց 10 դրոշի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար.

5) 16,835.7 հազ. դրամը` Երևանի N 162 միջնակարգ դպրոցի խաղադաշտի և հարակից տարածքի ցանկապատման աշխատանքների իրականացման համար:

3. Վ. Սարոյանի հուշարձանի տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 21,822.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2008
N 1452-Ն
Որոշում