Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 17 ...

 

 

040.1183.221008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.

«2.2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն, 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1880-Ն և 2007 թվականի հուլիսի 19-ի N 958-Ն որոշումների:»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից գույք առանձնացնելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 958-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2008
N 1183-Ն
Որոշում