040.1124.091008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1124-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 4.5 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի և հասարակական կառուցապատման համար, որից` 3.3 հեկտար` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դասախոսների համար բնակարանային շինարարության նպատակով:
2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հողերից 1.2 հեկտարը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր վարչական և գիտաուսումնական մասնաշենքի շինարարության համար:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմամբ հաստատված ցանկի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն» բաժնում «274» թիվը փոխարինել «272.8» թվով:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետով ամրացվող հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 18-ի
N 1124-Ն որոշման
ՍԽԵՄԱ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ` «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
--------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում