Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1441- ...

 

 

040.0739.160708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2008 թվականի N 739-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1441-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1441-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.

i

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 5000 քառ. մետր ընդհանուր մակերես և 42272.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող նախկին ծննդատան մասնաշենքով (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Աբովյան 141) (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը, որպես գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:»:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` սահմանված կարգով նվազեցումը.

2) «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2008
N 739-Ա
Որոշում