Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 17-Ա ...

 

 

040.0493.290508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2008 թվականի N 493-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մասին» N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող և հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի համաձայն կոնցեսիոներին փոխանցելու համար նախատեսվող գույքով (հաշվեկշռային արժեքով` շենքեր, շինություններ, երկաթգծեր, հարմարանքներ, կառուցվածքներ և այլ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

1.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:».

i

2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «լուծարման գործընթացն» բառերը փոխարինել «գույքի հանձնումն» բառերով.

i

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.

«10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված ցանկերի համաձայն:

11. Սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնվող գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2008
N 493-Ա
Որոշում