Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐ ...

 

 

040.0204.170308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2008 թվականի N 204-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ:

2. Հաստատել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

3. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 880-Ա որոշմամբ նշանակված անձին` Գայանե Աֆրիկյանին:

4. Պետական գրանցման պահից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 880-Ա որոշմամբ նշանակված անձին` Գայանե Աֆրիկյանին:

5. Լիազորել Գայանե Աֆրիկյանին (բնակության վայրը` քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 151/1, բն. 21, անձնագիր` AG 0600993, տրված` 2005 թվականի հոկտեմբերի 19-ին, 007-ի կողմից) իրականացնելու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման հետ կապված աշխատանքները:

6. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պետական գրանցման գործընթացն ավարտելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հիմնադրամի տարեկան ծախսերի ընդհանուր գումարի առնվազն 50 տոկոս համաֆինանսավորում ստանալուց հետո, որպես պետական ֆինանսական աջակցություն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը (գույքային ներդրման եղանակով) սահմանված կարգով ուղղելու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ըստ եռամսյակային համամասնությունների հատկացնել 48800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

7. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերը կատարել սույն որոշման 6-րդ կետով հատկացված գումարից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 28-ի

N 204-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական ծրագրերի կազմման և (կամ) կառավարման նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

6. Հիմնադրամն ունի հայերենով, ռուսերենով և անգլերենով իր անվամբ կլոր կնիք:

7. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ,

ռուսերեն` Ֆօնդ պօ նացիօնալնօյ կօնկուրենտօսպօսօբնօստի Առմենիի,

անգլերեն` National Competitiveness Foundation of Armenia (NCFA):

8. Հիմնադրամն ունի իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

9. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում նրա լուծարմամբ:

10. Հիմնադրամն իրավունք ունի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ` ազգային մրցունակության խորհուրդ) որոշմամբ փոփոխություն մտցնելու սույն կանոնադրության մեջ:

11. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

12. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5:

13. Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման և տնտեսական բարեփոխումների բնագավառներում գործող իրավաբանական անձինք և քաղաքացիները:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

14. Հիմնադրամի ստեղծման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշմամբ ստեղծված Ազգային մրցունակության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարումն ու իրականացումն է:

15. Հիմնադրամի գործունեության առարկան է`

1) խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի համակարգման և դիտարկման իրականացումը, ինչպես նաև այդպիսի ծրագրերի իրականացումը.

2) այդպիսի ծրագրերի իրականացման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցումը.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումներին աջակցելը.

4) Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

5) Հայաստանի Հանրապետության գլոբալ մրցունակության բարձրացմանը խթանելը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում նրա լուծարմամբ:

17. Հիմնադրամի սկզբնական գույքը ձևավորվում է հիմնադրամի կողմից հիմնադրամին փոխանցված գույքից:

18. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու իրավունք` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

20. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակների իրագործման համար կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տեղական և գլոբալ շուկաների վերաբերյալ հետազոտություններ և մշակումներ իրականացնելը:

21. Հիմնադրամն ունի սեփականության իրավունքով առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող էր իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, հրատարակել նյութեր և ունենալ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

22. Հիմնադրամն իրավունք ունի ձեռք բերելու և օտարելու արժեթղթեր:

23. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումներն են:

24. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`

1) Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ֆինանսական և նյութական ներդրումներն ու նվիրատվությունները.

2) նվիրաբերությունները.

3) դրամաշնորհները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

25. Հիմնադիրը կարող է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գույք:

26. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր գործունեության նպատակներին համապատասխան:

27. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գործունեության և գույքի օգտագործման մասին:

28. Իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի հիմնադրելու տնտեսական ընկերություններ և (կամ) մասնակից լինելու դրանց:

29. Հիմնադրամի գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի կարող փոխանցվել նրա հիմնադրին:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

30. Հիմնադրամի կառավարման մարմիններն են ազգային մրցունակության խորհուրդը և գործադիր տնօրենը:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը ազգային մրցունակության խորհուրդն է:

32. Ազգային մրցունակության խորհրդի Նախագահ և անդամներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման հիման վրա նշանակված ազգային մրցունակության խորհրդի նախագահը և անդամներն ի պաշտոնե:

33. Ազգային մրցունակության խորհուրդը բաղկացած է 12 անձից:

34. Ազգային մրցունակության խորհրդի լիազորություններն են`

1) հիմնադրամի ռազմավարական և կարճաժամկետ ծրագրերը հաստատելը.

2) հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ ու լրացումներ կատարելը.

3) տնօրենի ներկայացմամբ հիմնադրամի կառուցվածքը, հաստիքացուցակը, տարեկան ծախսերի նախահաշիվը, տնօրենի և մյուս աշխատողների վարձատրության չափերը և պայմանները հաստատելը.

4) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

5) հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

6) հիմնադրամի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.

7) հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

8) իր կողմից ընդունված որոշումների կատարումը վերահսկելը:

35. Ազգային մրցունակության խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

36. Ազգային մրցունակության խորհրդի սահմանած դեպքերում ազգային մրցունակության խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով:

37. Ազգային մրցունակության խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

 

38. Հիմնադրամի գործադիր տնօրենի (այսուհետ` տնօրեն) իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ ազգային մրցունակության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի:

39. Տնօրենն առանց լիազորագրերի գործում է հիմնադրամի անունից, հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:

40. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից նշված պայմանագիրը կնքում է ազգային մրցունակության խորհրդի նախագահը կամ նրա լիազորած այլ անձ:

41. Տնօրենը նաև պարտավոր է`

1) հիմնադրամի գույքը տնօրինել ազգային մրցունակության խորհրդի հաստատած կարգին համապատասխան.

2) գործել հիմնադրամի շահերից ելնելով, իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հոգաբարձուների խորհրդի որոշումներով.

3) յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ ազգային մրցունակության խորհրդին ներկայացնել հաշվետվություն.

4) ազգային մրցունակության խորհրդի պահանջով ազգային մրցունակության խորհրդին ներկայացնել հիմնադրամին վերաբերող ցանկացած փաստաթուղթ.

5) ազգային մրցունակության խորհրդի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը.

6) բանկերում բացել կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) իր իրավասության սահմաններում արձակել հրամաններ, հրահանգներ, տալ կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկել դրանց կատարումը.

8) աշխատանքի ընդունել և աշխատանքից ազատել կազմակերպության աշխատողներին.

9) կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ.

10) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ազգային մրցունակության խորհրդի նիստերին:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ:

43. Հիմնադրամի տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական և այլ հաշվետվություններ համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար:

44. Հիմնադրամի ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման` ազգային մրցունակության խորհրդի կողմից ընտրված աուդիտ իրականացնող անձի կողմից:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

45. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում, հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումը կարող է ընդունել իր հոգաբարձուների խորհուրդը:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

46. Հիմնադրամը լուծարվում է դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:

47. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

48. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2008
N 204-Ա
Որոշում