040.0195.230398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 1998 թվական թիվ 195
«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հոգևոր Հայաստան» հասարակական կազմակերպությանն իր անվանման մեջ ունենալ «Հայաստան» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 23-ից: