Սեղմել Esc փակելու համար:
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԱՅԴ Թ ...

115.0163.121207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         12           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11507448

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ           ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

    ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                   ՆԱԽԱՐԱՐ

    4 դեկտեմբերի 2007 թ. N 163-Ն      4 դեկտեմբերի 2007 թ. N 1180-Ն

                              ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

i

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը հաստատելու մասին» N 1288-Ն որոշման 2-րդ կետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 4-ի

թիվ 163-Ն

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 4-ի

թիվ 1180-Ն

համատեղ հրամանի

ԿԱՐԳ

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների (այսուհետ` երեխա) կարիքները նրանց կենսագործունեության, բնականոն զարգացման համար անհրաժեշտ նյութական ու հոգեկան պահանջմունքներն են:

2. Երեխայի կարիքների գնահատման նպատակով ուսումնասիրվում են երեխայի սոցիալական, կրթական, հոգեբանական և առողջության հետ կապված հիմնական խնդիրները:

3. Կարիքների գնահատման նպատակն է երեխայի վաղ հայտնաբերումը, ուսումնասիրումն ու երեխայի սոցիալ-հոգեբանական անհատական ծրագրի ապահովումը:

4. Երեխայի կարիքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բազմամասնագիտական խմբի (սոցիալական աշխատող, մանկավարժ, բժիշկ, հոգեբան և իրավաբան) (այսուհետ` մասնագիտական խումբ) կողմից և կազմվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման թերթիկ` համաձայն ձևի:

II. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

5. ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալուց հետո մասնագիտական խումբը իրականացնում է երեխայի հիմնական տվյալների հավաքագրումը:

6. Երեխայի մասին հիմնական տվյալները հավաքագրելու նպատակով մասնագիտական խումբը հավաքագրում է հետևյալ փաստաթղթերը`

1) երեխայի անձնագրի/ծննդյան վկայականի պատճենը (առկայության դեպքում),

2) երեխայի փաստացի բնակության վայրից տեղեկանք,

3) ծնողների կամ օրինական ներկայացուցիչների անձնագրերի պատճենները (առկայության դեպքում):

7. Հիմնական տվյալները հավաքագրելուց հետո մասնագիտական խմբի կողմից իրականացվում է տունայց` երեխայի ընտանիք (առկայության դեպքում):

8. Տունայց կատարելու նպատակն է պարզել երեխայի և նրա ընտանիքի սոցիալական, տնտեսական, հոգեբանական և առողջական վիճակը:

III. ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

9. Երեխայի և նրա ընտանիքի ուսումնասիրությունից հետո մասնագիտական խումբը վերլուծում է կատարված աշխատանքի արդյունքները` գնահատելով կարիքները ըստ առաջնահերթության և լրացնում է կարիքների գնահատման թերթիկը:

10. Երեխայի կարիքների գնահատման հիման վրա կազմվում է երեխայի սոցիալ-հոգեբանական անհատական ծրագիրը:

Ձև

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության

առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական

կարիքների գնահատման թերթիկ

1. Երեխայի`

ազգանունը, անունը, հայրանունը ----------------------------------

----------------------------------------------------------------

սեռը -----------------------------------------------------------

ծննդյան ամսաթիվը -----------------------------------------------

ծննդյան վայրը --------------------------------------------------

անձնագրի/ծննդյան վկայականի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

----------------------------------------------------------------

փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) ----------------------

----------------------------------------------------------------

հաշվառման վայրը ------------------------------------------------

----------------------------------------------------------------

2. Երեխայի ծնողները կամ օրինական ներկայացուցիչները

Հայրը`

անուն, ազգանուն, հայրանուն -------------------------------------

ծննդյան ամսաթիվ ------------------------------------------------

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել -------------

----------------------------------------------------------------

հաշվառման վայրը ----- ------------------------------------------

մահվան դեպքում` մահվան վկայականի համարը ------------------------

փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) ----------------------

----------------------------------------------------------------

Մայրը`

Երեխայի օրինական ներկայացուցիչ`

3. Ընտանիքի կազմը

          ._.                     ._.

    Հայր  ._.              Մայր   ._.

          ._.                     ._.

    Քույր ._. (թիվը --)    Եղբայր ._. (թիվը --)

                               ._.

    Տատ                 Պապ    ._.

Այլ ------------------------------------------------------------

4. Ծնողներն ապրում են համատեղ

        ._.      ._.

Այո ._.   Ոչ ._.

5. Ծնողների իրավական կարգավիճակը`

.___________________________________________________________________.

|        |                Իրավական կարգավիճակը              |Հաշման-|

|Ծնող կամ|                                                  |դամու- |

|օրինական|                                                  |թյուն  |

|ներկայա-|__________________________________________________|_______|

|ցուցիչ  |1. Մահացել են,|Օրենքով   |Գտնվում |Գտնվում|Հանրա- |խումբ  |

|        |2. զրկվել են  |սահմանված |են      |են     |պետու- |       |

|        |ծնողական      |կարգով    |բուժական|կալանա-|թյունից|       |

|        |իրավունքից,   |ճանաչվել  |հաստա-  |վայրում|դուրս  |       |

|        |3. խուսափում  |են        |տությու-|       |       |       |

|        |են երեխաների  |1. մահացած|նում    |       |       |       |

|        |դաստիարակու-  |2. անհայտ |        |       |       |       |

|        |թյունից       |բացակայող |        |       |       |       |

|        |              |3. անհայտ |        |       |       |       |

|        |              |են        |        |       |       |       |

|________|______________|__________|________|_______|_______|_______|

|Հայր    |              |          |        |       |       |       |

|________|______________|__________|________|_______|_______|_______|

|Մայր    |              |          |        |       |       |       |

|________|______________|__________|________|_______|_______|_______|

|Օրինական|              |          |        |       |       |       |

|ներկայա-|              |          |        |       |       |       |

|ցուցիչ  |              |          |        |       |       |       |

.___________________________________________________________________.

6. Ընտանիքի մյուս երեխաների վերաբերյալ տվյալներ

քույր`

անունը, ազգանունը -----------------------------------------

բնակվում է ընտանիքում

        ._.      ._.

Այո ._.   Ոչ ._.

գտնվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում

        ._.      ._.

Այո ._.   Ոչ ._.

Այո-ի դեպքում` նշել հաստատության անվանումը, գտնվելու վայրը -----

----------------------------------------------------------------

Այլ ------------------------------------------------------------

եղբայր`

անունը, ազգանունը ----------------------------------------------

բնակվում է ընտանիքում

        ._.      ._.

Այո ._.   Ոչ ._.

գտնվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում

        ._.      ._.

Այո ._.   Ոչ ._.

Այո-ի դեպքում նշել հաստատության անվանումը, գտնվելու վայրը ------

----------------------------------------------------------------

Այլ ------------------------------------------------------------

7. Երեխայի ներկա իրավիճակը`

                                 ._.                                 ._.

    Մուրացիկ, թափառաշրջիկ        ._.  Առանց ծնողական խնամքի մնացած   ._.

                                 ._.                                 ._.

    Հաստատությունում գտնվող      ._.  Ընկեցիկ                        ._.

                                 ._.                                 ._.

    Հաշմանդամ                    ._.  Հանրակրթությունից դուրս մնացած ._.

                                 ._.                                 ._.

    Խնամատար ընտանիքում գտնվող   ._.  Խնամակալության հանձնված        ._.

                                 ._.                                 ._.

    Հաճախում է ցերեկային կենտրոն ._.  Աշխատող երեխա                  ._.

8. Երեխան հաշվառված է արդյոք ոստիկանությունում

        ._.      ._.

այո ._.   ոչ ._.

այո-ի դեպքում նշել պատճառը -------------------------------------

----------------------------------------------------------------

9. Երեխան ունի արդյոք դատվածություն

        ._.      ._.

այո ._.   ոչ ._.

այո-ի դեպքում նշել պատճառը և դատվածության ժամկետը -------------

----------------------------------------------------------------

10. Բնակարանային պայմանները

                       ._.               ._.

բազմաբնակարան շենք ._. հանրակացարան  ._.

                       ._.               ._.

վթարային բնակարան  ._. առանձնատուն   ._.

                       ._.               ._.

    լքված շինություն   ._. տնակ/վագոն    ._.

                       ._.

    այլ                ._.

11. Երեխայի բնակարանի կոմունալ հարմարությունները

            ._.                           ._.

    խոհանոց ._. դրսի զուգարան             ._.

            ._.                           ._.

լոգարան ._. ջեռուցում (ցանկացած տիպի) ._.

            ._.                           ._.

    գազ     ._. հոսող ջուր                ._.

12. Ընտանիքի զբաղվածություն և եկամուտները

._______________________________________________________________________.

|         |       |          Եկամուտներ (ՀՀ դրամով)                     |

|         |       |_____________________________________________________|

|Ընտանիքի |Զբաղվա-|Աշխա- |Կենսաթո-|Նպաստներ    |Դրամական   |Այլ         |

|անդամի   |ծության|տավարձ|շակներ  |1. ընտանեկան|օգնություն |(գյուղմթերքի|

|անունը,  |ոլորտը |      |        |2. գործա-   |1. դրսում  |վաճառքից,   |

|ազգանունը|       |      |        |զրկության   |գտնվող     |վարձակալու- |

|         |       |      |        |            |ընտանիքի   |թյունից կամ |

|         |       |      |        |            |անդամից    |նմանատիպ այլ|

|         |       |      |        |            |2. հարազատ-|գործունեու- |

|         |       |      |        |            |ներից      |թյունից     |

|         |       |      |        |            |3. հումա-  |ստացված     |

|         |       |      |        |            |նիտար      |եկամուտ)    |

|         |       |      |        |            |օգնություն |            |

|_________|_______|______|________|____________|___________|____________|

|_________|_______|______|________|____________|___________|____________|

|_________|_______|______|________|____________|___________|____________|

._______________________________________________________________________.

13. Երեխայի փոխհարաբերություններն ընտանիքում

                    ._.     ._.                          ._.     ._.

կոնֆլիկտ`   այո ._.  ոչ ._.  վարքային շեղումներ` այո ._.  ոչ ._.

                    ._.     ._.

բռնություն` այո ._.  ոչ ._.

և այլ ---------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

14. Երեխայի վարքը

                 ._.                               ._.

    ագրեսիվ      ._.  առանց առանձնահատկությունների ._.

                 ._.

դյուրագրգիռ  ._.

._.

    անտարբեր     ._.

15. Երեխայի զարգացման պատմությունը (արտաքին տվյալներ, հատկանիշներ, հետաքրքրություններն ու կարողությունները, կապերը ընտանիքում և միջավայրում) -------------------------------------------------------

16. Ընտանիքին աջակցող կազմակերպություններ, եթե այո` նշել

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

17. Այն կրթական հաստատության անվանումը, որտեղ հաճախում է երեխան

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

18. Երեխայի առաջադիմությունը

              ._.             ._.

    գերազանց  ._.  լավ        ._.

              ._.             ._.

բավարար   ._.  անբավարար  ._.

19. Երեխայի ներգրավվածությունը կրթական համակարգում, հակառակ դեպքում` կրթությունից դուրս մնալու պատճառները

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

20. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը` ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի

    * խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչութային և  խոսքի      ._.

      ընդհանուր թերզարգացում                                    ._.

    * լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող և          ._.

      լսողության կորուստ                                        ._.

    * տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ           ._.

      կուրացած, շլություն                                       ._.

    * մտավոր հետամնացություն` թեթև,  միջին, խորը                ._.

                                                                ._.

    * հենաշարժական համակարգի խախտումներ                         ._.

                                                                ._.

    * հոգեբանական զարգացման խնդիրներ                            ._.

                                                                ._.

    * վարքային և  հուզակամային ոլորտի խանգարումներ              ._.

                                                                ._.

21. Սովորելու կարողությունները` ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի

._.

    հեշտ          ._.

                  ._.

դժվարությամբ  ._.

22. Երեխայի հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում) ախտորոշումը

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

23. Երեխայի հիմնական կարիքները ընտանիքի պատկերացմամբ

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

Եզրակացություն գնահատված կարիքների վերաբերյալ ------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

Լրացնող անձի

անունը, ազգանունը ----------------------------------------------

պաշտոնը --------------------------------------------------------

Լրացման ամսաթիվը -----------------------------------------------

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հրաման