040.1083.240907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1083-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշումների N 2 հավելվածների «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինները «Անձնակազմի կառավարման բաժին» տողերից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերով:
(1-ին կետը փոփ. 25.01.08 թիվ 45-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին N 1808-Ն որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշումների N 2 հավելվածների «2. Քարտուղարություն» բաժինները բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:
Այդ կապակցությամբ որոշումների N 2 հավելվածների «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինները «Անձնակազմի կառավարման բաժին» տողերից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերով:
(2-րդ կետը փոփ. 25.01.08 թիվ 45-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «2. Քարտուղարություն» բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.
2) ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը և տրանսպորտի և ճանապարհաշինության բաժինը վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական վարչության, սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչության և հաշվապահության:
Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
1) «Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն» տողը փոխարինել «Ֆինանսատնտեսագիտական վարչություն» և «Սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն» տողերով.
2) «3. Բաժիններ» բաժնից հանել «Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին» տողը: Նույն բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» և «Հաշվապահություն» տողերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ