Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 206 ...

 

 

040.1071.240907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2007 թվականի N 1071-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի
N 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարությունը և Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N 2, Վանաձորի N 3, Ստեփանավանի N 1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 988-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 21.1.3.2-րդ կետում «2006-2007 թվականների» բառերը փոխարինել «2008-2010 թվականների» բառերով,

բ. 21.2.2.2-րդ կետում «2006-2007 թվականների» բառերը փոխարինել «2008-2009 թվականների» բառերով և «2008-2010 թվականների ընթացքում» բառերը` «2010 թվականին» բառերով,

գ. 21.4.1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21.4.1.1. 2006-2010 թվականների ընթացքում լրատվական միջոցների ներգրավում և հանրությանն իրազեկում»,

դ. 21.4.1.2-րդ կետում «2007 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում» բառերը փոխարինել «2010 թվականին» բառերով.

i

2) որոշման N 1 հավելվածի N 3 աղյուսակի «Կատարման ժամկետը և ցուցանիշները` ըստ տարիների» սյունակի`

ա. 1.1.1-ին կետում «2006-2007 թթ.» բառերը փոխարինել «2007-2008 թթ.» բառերով, իսկ «2008-2010 թթ.» բառերը` «2009-2010 թթ.» բառերով,

բ. 1.1.3-րդ կետում «2008-2009 թթ. կեսճանապարհային ծրագրերի մշակում ըստ փուլերի և հաստատությունների տիպերի» և «2009-2010 թթ. կեսճանապարհային ծրագրերի իրականացում» բառերը փոխարինել «2009-2010 թթ. կեսճանապարհային ծրագրերի մշակում` ըստ փուլերի և հաստատությունների տիպերի, և դրանց իրականացումը» բառերով,

գ. 1.1.4-րդ կետում «2006-2010 թթ.» բառերը փոխարինել «2008-2010 թթ.» բառերով,

դ. 1.2.1-ին կետում «2006-2007 թթ.» բառերը փոխարինել «2006-2008 թթ.» բառերով, իսկ «2008-2010 թթ.» բառերը` «2009-2010 թթ.» բառերով,

ե. 1.2.2-րդ կետում «2006 թ.» բառերը փոխարինել «2007 թ.» բառերով,

զ. 1.3.2-րդ կետում «2006-2007 թթ. ծրագրերի մշակում» բառերը և «2008-2010 թթ. ծրագրերի իրականացում» բառերը փոխարինել «2009-2010 թթ. ծրագրերի մշակում և իրականացում» բառերով,

է. 2.1.1-ին կետում «2006-2007 թթ.» բառերը փոխարինել «2008-2010 թթ.» բառերով,

ը. 2.1.2-րդ կետում «դեկտեմբեր 2007 թ.» բառերը փոխարինել «2010 թ.» բառերով,

թ. 2.2.4-րդ կետում «2006-2007 հունիս` երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծման պլանի մշակում» և «2008-2010 թթ. երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծում համաձայն պլանի» բառերը փոխարինել «2009-2010 թթ. երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծման պլանի մշակում և բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծում` համաձայն պլանի» բառերով.

ժ. 3.1.1-ին կետում «2006 թ. հաշվետվությունների ձևի մշակում» բառերը փոխարինել «2008 թ. հաշվետվությունների ձևի մշակում» բառերով, իսկ «2007-2010 թթ.» բառերը` «2009-2010 թ.» բառերով,

ժա. 3.4.1-ին կետում «2006-2007 թթ.» բառերը փոխարինել «2008-2010 թթ.» բառերով,

ժբ. 4.1.1-ին կետում «2006 թ. լրատվական միջոցների ներգրավման և հանրության իրազեկման պլանի մշակում» և «2007 հունիս` լրատվական միջոցների ներգրավման և հանրության իրազեկման պլանի իրականացում» բառերը փոխարինել «2006-2010 թթ. ընթացքում լրատվական միջոցների ներգրավում և հանրության իրազեկում» բառերով,

ժգ. 4.1.2-րդ կետում «2007 դեկտեմբեր`» բառերը փոխարինել «2010 թ.» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի N 3 աղյուսակի «Միջոցառումները» սյունակի 1.2.3-րդ կետից հանել «Երևան քաղաքում» բառերը.

4) որոշման N 1 հավելվածի N 3 աղյուսակի «Ցուցանիշների գնահատման աղբյուրը» սյունակի 2.2.4-րդ կետում «2008-2010 թթ.» բառերը փոխարինել «2009-2010 թթ.» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի աղյուսակի`

i

ա. ակնկալվող արդյունքների 3-րդ կետի «Ցուցանիշը» սյունակում «առնվազն 7 ընտանիք» բառերը փոխարինել «10 ընտանիք» բառերով,

բ. միջոցառումների 1.1-ին կետի «Ցուցանիշը» սյունակում «1 հանդիպում» բառերը փոխարինել «2 հանդիպում» բառերով,

գ. միջոցառումների 2.1-ին կետի «Նկարագիրը» սյունակը «Ընտրված հաստատություններում երեխաների ուսումնասիրություն և տվյալների վերլուծություն» բառերից հետո լրացնել «2007 թվականին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2007
N 1071-Ն
Որոշում