040.1027.180907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1027-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրից, որոշման «ա» և «բ» կետերից հանել «և նորոգման» բառերը.
i
2) որոշման «ա» կետով հաստատված չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգի`
i
ա. վերնագրից, կարգի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 12-րդ կետերից, 12-րդ կետի «ա», «գ» ենթակետերից, 14-րդ կետից, 14-րդ կետի «գ» ենթակետից, 18-րդ և 19-րդ կետերից, որոշման «ա» կետով հաստատված կարգի N 2 ձևի վերնագրից, N 2 ձևի աղյուսակից հանել «և նորոգման» բառերը,
բ. N 2 ձևի աղյուսակի 7-րդ սյունակի անվանումից հանել «և նորոգմանը» բառերը,
գ. կարգի 2-րդ կետից հանել «ու նորոգումը» բառերը,
դ. կարգի 12-րդ կետի «ա» ենթակետից հանել «ու նորոգման» բառերը,
ե. կարգի 12-րդ կետի «դ» ենթակետից հանել «և դրանք նորոգելու» բառերը,
զ. կարգի 13-րդ կետից հանել «և նորոգումից» բառերը,
i
է. կարգի N 4 ձևի աղյուսակի 10-րդ սյունակի անվանումից հանել «կամ նորոգվող» բառերը.
3) որոշման «բ» կետով հաստատված`
i
ա. չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևից հանել «և նորոգման» բառերը,
բ. արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկի ձևի վերնագրից հանել «և նորոգման», իսկ աղյուսակից` «և նորոգումը» բառերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ