040.0525.140507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2007 թվականի N 525-Ն
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 11.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված ծախսերը` 10304.5 հազ. դրամը, բաշխել` «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակման համար` 10304.5 հազ. դրամ` համաձայն հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 2.060.9 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 4.637.0 հազ. դրամ, ինն ամիս` 7.213.2 հազ. դրամ, տարեկան` 10.304.5 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 3-ի
N 525-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հրատարակման անվանումը |Քանա-|Տարե- |Մեկ |Տարեկան |Մեկ | Գումարը |
| |կը |կան |համարի |ընդհա- |մամու-| (դրամ) |
| |(հատ)|տպա- |տարեկան|նուր |լի | |
| | |գրման |միջին |ծավալը |միջին | |
| | |ենթակա|ծավալը |(մամուլ)|գինը | |
| | |համար-|(մա- | |(դրամ)| |
| | |ների |մուլ) | | | |
| | |քանա- | | | | |
| | |կը | | | | |
| | |(հատ) | | | | |
|_________________________|_____|______|_______|________|______|__________|
|«Հայաստանի Հանրապետության|300 |2 |122,672|73.603,2|140 |10.304.448|
|միջազգային պայմանագրերի | | | | | | |
|պաշտոնական տեղեկագիր» | | | | | | |
|պարբերական (300 օրինակ | | | | | | |
|տպաքանակի տպագրության | | | | | | |
|դեպքում) | | | | | | |
|_________________________|_____|______|_______|________|______|__________|
|Ընդամենը | | | | | |10.304.448|
._________________________________________________________________________.