Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ Չ ...

15.11.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.07.1998  -ից մինչեւ   15.11.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 23.10.00 թիվ 666 որոշում)

i

040.0043.300198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 1998 թվականի թիվ 43

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման գործընթացը կարգավորելու նպատակով և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ու գերատեսչությունների կողմից բանակցությունների վարման և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի կնքման, հաստատման, գրանցման, կատարման ու չեղյալ հայտարարման կարգը, Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագրերի շուրջ բանակցությունների վարման, կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» թիվ 516 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու հետևյալ ժամկետները`

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման փուլում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ տեղեկանքներ, որոնք սահմանված կարգով պահանջում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի նախագիծը 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մյուս պայմանադիր կողմի հետ միջազգային պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցումից հետո անհրաժեշտության դեպքում 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագիր ստորագրելու համար հատուկ լիազորություն տալու վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ստորագրումից հետո դրանց վավերացման գործընթացին վերաբերող տեղեկանքները Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով, նախարարություն են ներկայացնում 15-օրյա ժամկետում.

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմիններից տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եռամսյա ժամկետում միջազգային պայմանագիրը սահմանված կարգով ներկայացնում է վավերացման:

Հայաստանի Հանրապետության միջազգային վարկային պայմանագրերի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով, նշված պայմանագրերի վավերացման գործընթացին վերաբերող տեղեկանքները 5-օրյա ժամկետում ներկայացնում են նախարարություն, իսկ վերջինս նշված տեղեկանքներն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում վարկային պայմանագիրը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(1-ին կետը լրաց. 09.07.98 թիվ 427 որոշում)

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները միջազգային պայմանագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկանքները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում են միմյանց.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերն ստորագրում են սահմանված կարգով տրված լիազորագրի առկայության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հայերեն թարգմանությունն ապահովում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինները: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է միջազգային պայմանագրերի թարգմանությունների նույնականությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի թարգմանություն իրականացնող ստորաբաժանում ստեղծելու և նրա կարգավիճակի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.1998
N 43
Որոշում