Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0348.020407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2007 թվականի N 348-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1027-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել`

1) համայնքային սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.17 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

2) անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 5.319 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար:

(1-ին կետը փոփ. 13.10.11 թիվ 1542-Ն որոշում)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխելու դեպքում համապատասխան բյուջե մուծել հողամասի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 1-ի

N 348-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

(1-ին հավելվածը փոփ. 13.10.11 թիվ 1542-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 1-ի

N 348-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

(2-րդ հավելվածը փոփ. 13.10.11 թիվ 1542-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 1-ի

N 348-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                 ____ հոկտեմբերի 2011 թ.

 

Ձորաղբյուր համայնքը (այսուհետ` պարտատեր), ի դեմս համայնքի ղեկավար Ա. Մուքայելյանի, մի կողմից, և «Վաշինգտոն Քեփիթլ Էսքրոու Ընդ Թրասթ» ՓԲԸ-ն, այսուհետ` «պարտապան», ի դեմս տնօրեն Գևորգ Հովսեփյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն` պարտապանը պարտավորվում է իր նախաձեռնությամբ ՀՀ կառավարության __.__2011 թ. N ___ որոշմամբ նպատակային նշանակությունը փոխված հողամասերի կադաստրային արժեքների տարբերության` սույն պայմանագրի կնքման պահին չվճարված մասը, որը կազմում է __________ ՀՀ դրամ, վճարել տարաժամկետ վճարման կարգով ՀՀ կառավարության __.__2011 թ. N ___ որոշման ուժի մեջ մտնելուց հետո` հետևյալ ժամկետներում.

. ____________ դրամը` մինչև 31.12.2012 թ.` իր հայեցողությամբ որոշված

մասնաբաժիններով,

. ____________ դրամը` 01.01.2013-31.12.2013 թթ. ընթացքում` իր

հայեցողությամբ որոշված մասնաբաժիններով,

. ____________ դրամը` 01.01.2014-31.12.2014 թթ. ընթացքում` իր

հայեցողությամբ որոշված մասնաբաժիններով:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Պարտատերն իրավունք ունի`

1) պարտապանից պահանջելու վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված վճարները.

2) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված վճարման ժամկետներից յուրաքանչյուրի 30 օրը գերազանցող խախտման դեպքում պահանջելու լուծել սույն պայմանագիրը, ինչի դեպքում հողամասերի կադաստրային արժեքի տարբերությունից պայմանագրի լուծման պահի դրությամբ պարտապանի կողմից կատարված վճարումները պարտապանին չեն վերադարձվում.

3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2.2. Պարտատերը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները ստանալու դեպքում պարտապանին տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացական (ստացականները).

2) չխոչընդոտել սույն պայմանագրով նախատեսված պարտապանի իրավունքի իրականացմանը:

2.3. Պարտապանն իրավունք ունի`

1) պարտատիրոջից պահանջելու ընդունել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները.

2) պարտատիրոջից պահանջելու տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացականը (ստացականները).

3) օգտվելու ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված այլ իրավունքներից:

2.4. Պարտապանը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները:

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը և դրա դադարումը

 

3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ____________ _____________ թ.-ից մինչև ______ ________________ թ. և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3.2. Սույն պայմանագիրը դադարում է`

1) պայմանագրի կատարմամբ.

2) սույն պայմանագրի 3.1-ին կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

3) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

4) պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրի վաղաժամկետ լուծելու դեպքում.

 

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

4.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրվելու պահից:

5.2. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5.3. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել կողմերի համաձայնությամբ: Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն կողմերի կողմից:

5.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություններ ձեռք չբերվելու դեպքում` վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

6. Կողմերի գտնվելու վայրը և ստորագրությունները

 

           Պարտատեր                             Պարտապան

 

    Ձորաղբյուր համայնք                    «Վաշինգտոն Քեփիթլ Էսքրոու Ընդ

    Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր        Թրասթ» ՓԲԸ ք. Երևան,

                                          Մ. Խորենացու 4-2

 

    Համայնքի ղեկավար Ա. Մուքայելյան       Տնօրեն Գ. Հովսեփյան

 

    -----------------------------        -----------------------------

         (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

    Կ.Տ                                  Կ.Տ

                                                                    

(3-րդ հավելվածը լրաց. 13.10.11 թիվ 1542-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2007
N 348-Ն
Որոշում