010.0102.230307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:
Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
i
ա) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանքը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`
i
ա) 1-ին կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով.
բ) 2-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
23 մարտի 2007 թվականի
ՀՕ-102-Ն