041.0613.301297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 613
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կառավարելիությունը, օրենքով պաշտպանված ծախսերի կատարման առաջնահերթությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային պարտավորությունների գծով փաստացի մուտքերի աճն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) դադարեցնել հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը` բացառությամբ նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված` ձեռնարկություններում առաջացած հարկային ապառքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին թիվ 551 որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի գծով պարտքերի.
(ա ենթակետը խմբ. 20.01.98 թիվ 47 որոշում)
i
բ) նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված հարկային ապառքների հաշվանցման կարգով մարման ժամկետը սահմանել մինչև 1998 թվականի հունվարի 28-ը.
(բ ենթակետը փոփ. 20.01.98 թիվ 47 որոշում)
գ) դադարեցնել առևտրային բանկերից վարկ ստանալու նպատակով ձեռնարկություններին բյուջետային երաշխավորագրերի տրամադրումը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխավորագրերի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` ձեռնարկել միջոցներ հետագա բյուջետային տարիների ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների դիմաց պարտքերի առաջացումը բացառելու համար: