040.0612.301297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 612
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԶԵՂՉՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատել`
ա) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահութահարկի և եկամտահարկի գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից.
բ) մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (ցանկը կցվում է) նշված զեղչի հետ կապված` 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) շահութահարկից, ինչպես նաև տուգանքներից:
2. Սահմանել, որ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին տրամադրված զեղչի գումարները եկամտահարկով հարկվող եկամուտների մեջ չեն մտցվում:
Մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը այդ մասով հաշվարկված և գանձված եկամտահարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ`
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
2. «Երևանի ՋԷԿ» ՊՁ
3. «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ
4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ
5. Հիդրոկայանների «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ
5.1. «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի շահագործման» ԴՁ
6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՁ
7. Էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-եր`
Այրումի ՀԷԿ (սեփականաշնորհված)
Գյումրիի ՀԷԿ (սեփականաշնորհված)
«Ողջի-2» ՀԷԿ (սեփականաշնորհված)
«Ողջի-3» ՀԷԿ (սեփականաշնորհված)
Արենիի ՀԷԿ (սեփականաշնորհված)
Ջերմուկի ՀԷԿ (վարձակալված)
Արմավիրի ՀԷԿ (վարձակալված)
Ագարակի ՀԷԿ (վարձակալված)
Մարտունու ՀԷԿ (սեփականաշնորհված)
II. Էլեկտրական և ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ`
1. «Հայէներգո» ՊՁ
1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ԴՁ
2. «Ջերմային ցանցեր» ՊՁ
2.1. «Գյումրիի շրջանային ջերմային կայան N 2» ԴՁ
III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ`
1. «Երևանի էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
2. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
3. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
4. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
5. «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
6. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
7. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ
8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի
էլեկտրացանց» ԴՁ
9. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
10. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
11. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
12. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
13. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր
ձեռնարկություններ
IY. Բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկություններ`
1. «Հայգազարդ» ՊԿ և դրա գազիֆիկացման և գազամատակարարման
դուստր ձեռնարկություններ
2. «Հայգազ» ՊՁ
3. «Հայտրանսգազ» ՊՁ
4. «Հայթուրթրեյդ» ՊՁ
Y. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ`
1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ԴՁ
2. «Հայէներգացանցշին» ՊՁ
3. «Հրազդան ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ
4. «Արփա-Սևան» ՓԲԸ
5. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ
6. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ
7. «Էներգաբետոն» ՎՁ
8. «Հայէներգանորոգում» ՊՁ
9. «Շինվերանորոգում» ՊՁ
10. «Ռազմականացված պահպանություն» ՊՁ
11. «Մարմարիկ» ՊՁ
12. «Հիդրոկայանների Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ-ի
«Նյութատեխնիկական մատակարարման» ԴՁ
13. «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
13.1. «Հայէներգակապ» ԴՁ
13.2. «Հայէներգամատ» ԴՁ
14. «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
14.1. «Հայգազշին» ԴՁ
14.2. «Հակակոր» ԴՁ
14.3. «Ավտոգազ» ԴՁ
14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ԴՁ
15. «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
15.1. «Տրանսգազշին» ԴՁ
15.2. «Շինանյութերի արտադրության և շինարարական
աշխատանքների» ԴՁ
15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման և իրացման» ԴՁ
15.4. «Նյութատեխնիկական մատակարարման և կոմպլեկտավորման» ԴՁ