040.1609.221106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1609-Ա
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 678-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` իրավաբանական անձ` «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2301 հեկտար արոտավայրից` համաձայն հավելվածի, փոխադրել`
ա) 1.5 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
բ) 1.0 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պահեստարաններ կառուցելու համար.
գ) 9 հեկտար այլ հողեր` ջրային հողերի կատեգորիա` ջրամբարների կառուցման համար:
(որոշումը փոփ. 07.04.11 թիվ 363-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 9-ի
N 1609-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում