Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 38 ԵՎ ...

 

 

041.0573.041297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 1997 թ. թիվ 573

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 38 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն    162     2        1»:         

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքում «Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչություն», «Բարեփոխումների վարչություն» բառերը փոխարինել «Փախստականների և բնակչության տեղաշարժի գլխավոր վարչություն», «Բարեփոխումների գլխավոր վարչություն» բառերով:

(2-րդ կետն ուժը կորցրել է 29.06.98 թիվ 378 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.1997
N 573
Որոշում