040.0781.140606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2006 թվականի N 781-Ա
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 11.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը`
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրի հրատարակում` 7262.5 հազ. դրամ, որից` 1-ին եռամսյակ` 1815.6 հազ., 1-ին կիսամյակ` 3631.3 հազ., 9 ամիս` 5446.9 հազ., տարեկան` 7262.5 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 26-ի
N 781-Ա որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
._________________________________________________________________________.
| |Թիվը | Տարեկան |Մեկ համարի| Տարեկան | Մեկ |Գումարը|
| Հրատարակման |(հատ)|տպագրության| տարեկան |ընդհանուր| մամուլի |(դրամ) |
| անվանումը | | ենթակա | միջին | ծավալը | միջին | |
| | | համարները | ծավալը |(մամուլ) | գինը | |
| | |թիվը (հատ) | (մամուլ) | | (դրամ) | |
|________________|_____|___________|__________|_________|_________|_______|
|«Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության | | | | | | |
|միջազգային | 400 | 2 | 65 | 52000 | 139.663 |7.262.5|
|պայմանագրերի | | | | | | |
|պաշտոնական | | | | | | |
|տեղեկագիր» | | | | | | |
._________________________________________________________________________.