040.0474.301097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1997 թ. թիվ 474
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցների առևտրի և դրանց գրանցման կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ, հաստատել տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները:
(1-ին կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
i
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա կազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները.
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.
դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցները:
(2-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 141 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկամսյա ժամկետում մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համապատասխան կանոններ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ:
(3-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 141 որոշում)
i
4. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները հաստատելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 22-ի «Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի միասնական կանոնների հաստատման մասին» թիվ 45 որոշումը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից: