040.0476.301097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1997 թ. թիվ 476
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման հավելվածի «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բաժնի`
ա) չորրորդ տողի 3-րդ սյունակում «900,0» թիվը փոխարինել «875,0» թվով.
բ) չորրորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող`
«Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխում - 25,0»:
2. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների գլխավոր կապալառու ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգացանցշին» պետական ձեռնարկությունը և այդ աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից: