040.0292.200306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2006 թվականի N 292-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 9-ի
N 292-Ն որոշման
ՑԱՆԿ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Փրկարարական ծառայության ծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ ծառայության հետևյալ հատուկ պայմանների և վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում`
ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայությունը.
բ) մարտական գործողություններին մասնակցությունը, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանքի կատարումը.
գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայությունը.
դ) թունավոր նյութերի իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայությունը.
ե) թռիչքային անձնակազմում ծառայությունը.
զ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պահպանության ծառայությունը.
է) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայությունը.
ը) վթարային-վերականգնողական, փրկարարական ծառայությունը.
թ) ջրասուզակների ծառայությունը.
ժ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայությունը.
ժա) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայությունը.
ժբ) հրդեհաշիջման աշխատանքներին առնչվող ծառայությունը: