Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ Հ ...

23.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.03.2006  -ից մինչեւ   23.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.03.11 թիվ 307-Ն որոշում)

i

040.0061.130206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2006 թվականի N 61-Ն

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) տրակտորիստ-մեքենավարի վկայականի ձևանմուշը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 19-ի

N 61-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կազմակերպման, անցկացման և վարման իրավունք տալու գործընթացը` «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան:

2. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական տալու միասնական գործընթացի կանոնակարգումը:

3. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգումն ու արդյունքների ամփոփումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են 2 անձ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից և մեկ անձ` համապատասխան կրթական հաստատությունից:

4. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

 

II. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունք տալու գործընթացը կազմակերպում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:

6. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունների ստուգումից հետո:

7. Հանձնաժողովը չի ստուգում վարորդական վկայական ունեցող դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն դիմել է 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:

8. Հանձնաժողովը քննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից հաստատված հարցաշարերի միջոցով` յուրաքանչյուր հարցաթերթիկում ընդգրկելով հնգական հարց գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:

9. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական ստանալու կամ վարման իրավունքի կարգը փոխելու համար դիմող անձը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին (այսուհետ` տեսուչ) ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.

դ) 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիր.

զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը` վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տեսուչը դիմումատուին որակավորման քննությունից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննությունների անցկացման օրվա, վայրի և ժամի մասին:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերում` հանձնաժողովի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

12. Որակավորման քննության արդյունքները յուրաքանչյուր դիմումատուի համար ամփոփվում են, հանձնաժողովը տալիս է եզրակացություն (ձև N 1), որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է 3 օրինակից, որից մեկը պահվում է տվյալ մարզի տեսուչի մոտ, մեկը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը` հանձնաժողովը ներկայացնում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետին:

13. Հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից երկուսից ավելի հարցերի չպատասխանելու կամ գործնական վարման անբավարար հմտության դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:

14. Դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննություններին ոչ շուտ, քան հանձնաժողովի հաջորդ նիստին:

15. Որակավորման քննությունների դրական եզրակացության հիման վրա տեսչության կողմից տվյալ անձին տրվում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսերի), որում համապատասխան կարգի տողում դրվում է «թույլատրվում է» նշանը:

16. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տվյալները գրանցվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականների գրանցամատյանում (ձև N 2):

 

Ձև N 1

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ___________________մարզ                  _____ ____________ 200 թ.

 

._________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան |ՈՒսում-|Դասընթաց-|Ստուգման արդյունքները  |Եզրակա-|

|ը/կ|անունը,   |տարեթիվը|նական  |ներն     |_______________________|ցու-   |

|   |հայրանունը|        |հաստա- |ավարտելու|ճանապար-|գործ- |շահա-  |թյուն  |

|   |          |        |տության|մասին    |հային   |նական |գործման|       |

|   |          |        |անվա-  |փաստա-   |երթևե-  |հմտու-|կանոն- |       |

|   |          |        |նումը  |թուղթը   |կության |թյուն-|ները   |       |

|   |          |        |       |         |կանոն-  |ները  |       |       |

|   |          |        |       |         |ները    |      |       |       |

|___|__________|________|_______|_________|________|______|_______|_______|

| 1 |   2      |    3   |   4   |    5    |    6   |  7   |   8   |   9   |

._________________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ ___________________ ______________________

                            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

անդամներ ___________________ ______________________

                            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                           ___________________ ______________________

                            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                           ___________________ ______________________

                            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

.________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան |Գրանցման|Տալու   |Տրված    |Վկայականի|Ստացողի   |

|ը/կ|անունը,   |տարեթիվը|վայրը   |ամսաթիվը|վկայականի|սերիան և |ստորագրու-|

|   |հայրանունը|        |        |        |կարգը    |համարը   |թյունը    |

|___|__________|________|________|________|_________|_________|__________|

| 1 |    2     |   3    |   4    |   5    |   6     |    7    |     8    |

|___|__________|________|________|________|_________|_________|__________|

|___|__________|________|________|________|_________|_________|__________|

|___|__________|________|________|________|_________|_________|__________|

.________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 19-ի

N 61-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

TRACTOR DRIVER CERTIFICATE

 

ՄՏԶ մակնիշի տրակտորի պատկերը

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                    REPUBLIC OF ARMENIA

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ              TRACTOR DRIVER CERTIFICATE

._______________________________________.

Անունը ______________________     |Տրակտորների և  ինքնագնաց    |Թույլա-   |

|մեքենաների խմբերը, որոնց    |տվության  |

Ազգանունը ___________________     |վարման համար տրված է        |նշանը     |

|վկայականը                   |          |

Հայրանունը___________________     |____________________________|__________|

|«A» խումբ` անիվավոր         |          |

Ծննդյան տարեթիվը_____________     |տրակտորներ, որոնք ունեն     |          |

|մինչև  14 կիլոնյուտոն       |          |

|(մինչև  80 ձիաուժ) շարժիչի  |          |

._______.   |հզորություն                 |          |

Տրված է _____________ |       |   |____________________________|__________|

(ում կողմից)  |       |   |«B» խումբ` անիվավոր         |          |

|       |   |տրակտորներ, որոնք ունեն 14  |          |

|       |   |կիլոնյուտոնից (100 ձիաուժ   |          |

._______.   |շարժիչից) բարձր հզորություն |          |

|____________________________|__________|

_____________________________     |«C» խումբ` ընդհանուր        |          |

|նշանակության թրթուրավոր     |          |

_____________________________     |տրակտորներ                  |          |

|____________________________|__________|

_____________________________     |«D» խումբ` գյուղատնտեսական  |          |

(հանձնաժողովի նախագահի          |ինքնագնաց մեքենաներ, որոնք  |          |

ստորագրությունը)             |գործում են մեխանիկական      |          |

|շարժահաղորդմամբ             |          |

Կ.Տ.                          |____________________________|__________|

|«E» խումբ` գյուղատնտեսական  |          |

_____ _________ 200  թ.       |ինքնագնաց մեքենաներ, որոնք  |          |

|գործում են հիդրավլիկ        |          |

|շարժահաղորդմամբ             |          |

|____________________________|__________|

|«F» խումբ` մելիորատիվ       |          |

|մեքենաներ, այդ թվում մինչև  |          |

|0,65 խոր. մետր շերեփի       |          |

|տարողությամբ էքսկավատորներ  |          |

._______________________________________.

                                    ___________________________________

                                              (հատուկ նշումներ)

սերիա _____ N _________ տիրոջ ստորագրությունը

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2006
N 61-Ն
Որոշում