(ուժը կորցրել է 24.07.98 թիվ 446 որոշում)
i
041.0420.040997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 1997 թ. թիվ 420
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թվաքանակը` 259 միավոր:
i
(2-րդ կետը փոփ. 22.04.98 թիվ 202 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 105 որոշման 1-ին կետը և 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի ու Էրեբունու բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի թիվ 105 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 696 որոշման 2-րդ կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 4-ի թիվ 420 որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Երևանի քաղաքապետարանի
1. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
2. Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շինարարության վարչություն
3. Ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչություն
4. Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչություն
5. Հողի, գույքի և կադաստրի վարչություն
6. Կրթության վարչություն
7. Առևտրի, սպասարկումների և տրանսպորտի վարչություն
8. Վերահսկողության վարչություն
9. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն 10. Գործերի կառավարման վարչություն 11. Ճարտարապետաշինարարական և հողօգտագործման վերահսկողության վարչություն 12. Արտաքին կապերի բաժին 13. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բաժին 14. Ծրագրերի բաժին 15. Իրավաբանական բաժին 16. Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին 17. Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին 18. Քաղաքապետի աշխատակազմ