041.0897.211105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2005 թվականի N 897-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում`
ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը,
i
բ) 5-րդ կետում «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. օգոստոս» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ