(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0027.260705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2005 թվականի N 27-Ն
i
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը (Հավելված 1):
2. Հաստատել դիտորդների վկայականների ձևերը (Հավելված 2):
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 28-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 10/8-Ն և «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից միջազգային և տեղական դիտորդներին տրվող վկայականների ձևերը հաստատելու մասին» N 10/9-Ն որոշումները:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 27-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա ընտրությունների, հանրաքվեի անցկացման վերաբերյալ անկողմնակալ և անկախ եզրակացության կազմումը: Այն իրականացվում է դիտորդների միջոցով` պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:
2. Հանրապետությունում ընտրությունների և (կամ) հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները,
2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները,
3) հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
i
2.1 Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմինների համապատասխան հրավերի առկայության դեպքում:
(2.1-րդ կետը լրաց. 01.02.07 թիվ 12-Ն որոշում)
3. Եթե հանրաքվեն անցկացվում է Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
4. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն նաև Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրը:
5. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները համարվում են միջազգային դիտորդներ, իսկ Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` տեղական դիտորդներ:
II. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
7. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրություններ (հանրաքվե) նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
i
8. Հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը դիմումին կից ներկայացնում է կանոնադրության պատճենը (միայն Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում, իսկ միջազգային կազմակերպությունները համապատասխան հրավերի պատճենը) և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրում է սույն կետով սահմանված փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնում առաջարկություն` կազմակերպությանը հավատարմագրելու վերաբերյալ: Համապետական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու մասին դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:
(8-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 12-Ն որոշում)
i
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հավատարմագրում և համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Հավատարմագրումից հետո հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը կարող է փոփոխություն (լրացում) կատարել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում: Եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների դադարեցման հիմքով, ապա փոփոխություն կատարելիս դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:
(9-րդ կետը փոփ. 10.10.05 թիվ 48-Ն որոշում)
10. Միջազգային դիտորդներին տրամադրվում է հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:
11. Տեղական դիտորդների դեպքում, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված` դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացվում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից, կնքվում այդ կազմակերպության կնիքով և ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կազմակերպության կողմից ներկայացված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակին համապատասխան, լրացված վկայականը կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով և տրամադրվում համապատասխան կազմակերպությանը:
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 12-Ն որոշում)
i
III. ԴԻՏՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Դիտորդն իրավունք ունի`
i
1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում` քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար: Եթե տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդական առաքելություն իրականացնող` Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և (կամ) կուսակցությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում միաժամանակ ազատ կարող է տեղաշարժվել մինչև հինգ տեղական դիտորդ,
2) անարգել ծանոթանալ տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ,
3) ներկա գտնվել տպագրատանը և հետևել քվեաթերթիկների տպագրմանը, իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան,
4) հետևել քվեաթերթիկների` ընտրական հանձնաժողովներում պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին,
4.1) անարգել տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը,
5) հանդիպումներ ունենալ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտրողների հետ,
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անցկացնել մամլո ասուլիսներ, դիմել զանգվածային լրատվության միջոցներին:
(13-րդ կետը փոփ. 10.10.05 թիվ 48-Ն, 01.02.07 թիվ 12-Ն որոշումներ)
14. Հանրաքվեի դեպքում տեղական դիտորդն իրավունք ունի նաև բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի անդամի գործողությունները կամ անգործությունը:
15. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կուսակցությունից կամ հասարակական կազմակերպությունից` մեկ դիտորդ:
16. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ:
17. Դիտորդի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:
18. Դիտորդն իրավունք չունի`
1) աջակցել թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին,
2) միջամտել հանձնաժողովների աշխատանքներին,
3) օգտագործել իր կարգավիճակը` ընտրությունների (հանրաքվեի) դիտարկման հետ չառնչվող գործողություններում:
i
19. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չսահմանված գործառույթներ:
(19-րդ կետը փոփ. 10.10.05 թիվ 48-Ն որոշում)
20. Դիտորդը կարող է արտահայտել իր կարծիքը հարցման դեպքում, սակայն չի կարող պահանջել կամ փորձել միջամտել հանձնաժողովների կողմից որոշումների ընդունմանը:
i
21. Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության, կուսակցության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան հասարակական կազմակերպությանը, կուսակցությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
(21-րդ կետը փոփ. 10.10.05 թիվ 48-Ն որոշում)
i
22. Դիտորդական առաքելություն իրականացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, կուսակցությունները ընտրությունների (հանրաքվեի) վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
(22-րդ կետը փոփ. 10.10.05 թիվ 48-Ն որոշում)
IV. ԴԻՏՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
23. Դիտորդն իր դիտարկումներն իրականացնում է ինքնուրույն, անկախ և անկողմնակալ:
24. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:
25. Դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրական հանձնաժողովները դիտորդին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:
26. Դիտորդը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների (հանրաքվեի) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման վերաբերյալ հայտնած կարծիքի համար:
27. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:
i
28. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:
(28-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 12-Ն որոշում)
Հավելված 2
i
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 27-Ն որոշման
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության |
| կենտրոնական ընտրական հանձնաժողով |
| |
| ____________________________________________________ ընտրություններ |
| «____»_______________ 200 թ. |
| |
| ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ |
| |
| Վկայական N ____ |
| |
|________________________________________________________________________ |
| ազգանուն, անուն, հայրանունը |
| |
|________________________________________________________________________ |
| կազմակերպության անվանումը |
| |
| Դիտորդական առաքելություն |
| իրականացնող կազմակերպություն |
| |
| Կ.Տ. |
| |
| _____________________________________________________________________ |
| |
| Հանձնաժողովի քարտուղար` _______________________________ |
| ստորագրություն |
| |
| ԿԸՀ Կ.Տ. |
| |
| Տրված է |
| |
| «____»_________________ 200 թ. |
| __________________________________________________________ |
| |
| Վկայականն ուժի մեջ է` |
| անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
._________________________________________________________________________.
._____________________________________..__________________________________.
| Հայաստանի Հանրապետության || REPUBLIC OF ARMENIA |
| կենտրոնական ընտրական հանձնաժողով || CENTRAL ELECTORAL COMMISSION |
| || |
|Հանրապետության ______________________|| Election of the ________________ |
| __________________ ընտրություններ ||______ of the Republic of Armenia |
| «____»_______________ 200 թ. || «» 200 |
| || |
| ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ || Name, surname |
| Վկայական N ____ || |
| || |
|_____________________________________||_________________________________ |
| ազգանուն, անուն, հայրանունը || |
| || |
|_____________________________________||Chairperson _____________________ |
| կազմակերպության անվանումը || signature |
| || |
|Հանձնաժողովի նախագահ` || |
|_____________________________ ||Seal |
| ստորագրություն || |
| || |
|ԿԸՀ Կ.Տ. ||Date of issue |
| || |
|Տրված է || |
| || |
|«___»_____________ 200 թ. ||»___»__________ 200 |
| || |
|_____________________________________||__________________________________|
| || |
| Վկայականն ուժի մեջ է` || The certificate is valid |
| անձը հաստատող փաստաթուղթ || on presenting identification |
| ներկայացնելու դեպքում || document |
._____________________________________..__________________________________.
._____________________________________..__________________________________.
| Հայաստանի Հանրապետության || ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ |
| կենտրոնական ընտրական հանձնաժողով || ՑԵՆՏՌԱԼՆԱՅԱ ԻԶԲԵՌԱՏԵԼՆԱՅԱ |
| || ԿՕՄԻՍՍԻՅԱ |
|Հանրապետության ______________________|| |
| __________________ ընտրություններ || Վիբօռի _____________ Առմենիյա |
| «____»_______________ 200 թ. || « » 200 |
| || |
| ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ || ՄԵԺԴՈՒՆԱՌՕԴՆԻՅ ՆԱԲԼՅՈՒԴԱՏԵԼ |
| Վկայական N ____ || ՈՒդօստօվերենիե N____ |
| || |
|_____________________________________|| Ֆ.Ի.Օ |
| ազգանուն, անուն, հայրանունը ||_________________________________ |
| || |
|_____________________________________||Պրեդսեդատել _____________________ |
| կազմակերպության անվանումը || պօդպիս |
| || |
|Հանձնաժողովի նախագահ` || |
|_____________________________ ||Մ.Պ. |
| ստորագրություն || |
| || |
|ԿԸՀ Կ.Տ. ||Դատա վիդաչի |
| || |
|Տրված է || |
| ||«___»__________ 200 գ. |
|«___»_____________ 200 թ. || |
| || |
|_____________________________________||__________________________________|
| || |
| Վկայականն ուժի մեջ է` || ՈՒդօստօվերենիե դեյստվիտելնօ |
| անձը հաստատող փաստաթուղթ || պօ պրեդյավլենիյու դօկումենտա, |
| ներկայացնելու դեպքում || ուդօստօվերյայուշչեգօ լիչնօստ |
._____________________________________..__________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 01.02.07 թիվ 12-Ն որոշում)