040.0329.090897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 1997 թ. թիվ 329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիաների աշխատողների սոցիալական պայմանները բարելավելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 41 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
i
որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիաների աշխատողների ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում են նաև «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 4-րդ կետով նախատեսված երկարամյա ծառայության ժամկետները»: