Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1197.180805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1197-Ա

 

ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 331-Ա որոշման 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև «Արմենիան ինտերնեյշընըլ էյրվեյս» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմավիա»-ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի մարտի 14-ին նախաստորագրված օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն «Արմավիա»-ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2007, 2008 և 2009 թվականների համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ին վճարվող տարեկան մեկ մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ բյուջետային մուտքերի հաշվին մարել «Արմենիան ինտերնեյշընըլ էյրվեյս» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության 852,424,025 դրամ պարտքը` թողարկելով հետևյալ մուրհակները`

2007 թվականի գումարից` 250 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս մուրհակ` 2007 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,

2008 թվականի գումարից` 300 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս մուրհակ` 2008 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,

2009 թվականի գումարից` 302424025 դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս մուրհակ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով:

բ) «Արմենիան ինտերնեյշընըլ էյրվեյս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2003 թվականի մարտի 23-ին նախաստորագրված փոխըմբռնման հուշագրի լրացում` «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության պարտքը Հայաստանի Հանրապետության կողմից վճարելու պայմանների մասին` համաձայն հավելվածի, և տրամադրել դրանում նախատեսված մուրհակները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձվող գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշմամբ հաստատված կարգով սահմանված շրջանառության պայմաններով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1197-Ա որոշման

 

ԼՐԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԷՅՐՎԵՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ներկայացված

 

------------------------------------------------- կողմից, և «Արմենիան

(կնքող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

ինտերնեյշընըլ Էյրվեյս» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ՀՄԱ)`

 

ներկայացված

 

--------------------------------------------- կողմից, ի կատարումն

(կնքող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

կողմերի միջև 2003 թվականի մարտի 23-ին նախաստորագրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 331-Ա որոշմամբ (ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 11-ին) հաստատված փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի, համաձայնում են հետևյալի մասին`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է օդուղիների տրամադրման դիմաց «Արմավիա»-ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից իր օգտին ստացվող բյուջետային մուտքերի հաշվին ՀՄԱ-ին վճարել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության պարտքը (այսուհետ` պարտք)` 852424025 դրամ, որը կազմված է`

ա) 665758105 դրամ, 2003 թվականի ապրիլի 11-ի դրությամբ առկա պարտքի մնացորդն է,

բ) 72760152 դրամ` մինչև փոխըմբռնման հուշագրի կնքումը «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության վաճառված տոմսերով փոխըմբռնման հուշագրի 1-ին կետի համաձայն 2003 թվականի ապրիլի 15-ից 2003 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՄԱ-ի կողմից ուղևորափոխադրումների իրականացման արդյունքում առաջացած մնացորդն է,

գ) 113905768 դրամ` «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի հոկտեմբերի 1-ի 323-02/AAL պայմանագրի համաձայն կետանցված վճարումների համար հաշվարկված տույժն է` տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով` սկսած 2003 թվականի ապրիլի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 22-ը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտքի վճարումները կատարում է հետևյալ անվանական արժեքով` մուրհակներ տրամադրելով`

ա) 250 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս փոխանցելի մուրհակ` 2007 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,

բ) 300 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս փոխանցելի մուրհակ` 2008 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,

գ) 302424025 դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոս փոխանցելի մուրհակ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՄԱ-ին մուրհակները տրամադրում է սույն լրացումն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրվա ընթացքում:

3. Սույն լրացմամբ նախատեսված մուրհակների ձևաթղթերի տրամադրման և տպագրման ծախսերը կատարվում են ՀՄԱ-ի հաշվին:

4. ՀՄԱ-ն պարտավորվում է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ իր 852424025 դրամի պահանջի իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կնքելով պահանջի իրավունքի զիջման պայմանագիր:

5. Սույն լրացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտքի մեծությունը վերջնական է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրանից ավելի քաղաքացիաիրավական պատասխանատվություն չի կրում ՀՄԱ-ի առջև` «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության առնչությամբ ՀՄԱ-ի կրած վնասների համար:

6. Սույն լրացումը կնքված է հայերենով, 2 բնօրինակից, ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման վերջին ամսաթվից և հանդիսանում է փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

 

Սույն լրացումն ստորագրել են`

 

Հայաստանի Հանրապետության

    կառավարության անունից      _________________ ___________________

                               (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

_______ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

    ՀՄԱ-ի անունից              _________________ ___________________

                               (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

_______ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1197-Ա
Որոշում