(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0032.260705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2005 թվականի N 32-Ն
i
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, 133-րդ հոդվածի 2-րդ կետով և 134-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):
(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 26-Ն որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/10-Ն որոշումը:
(վերնագիրը փոփ. 01.02.07 թիվ 26-Ն որոշում)
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 32-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
i
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի (անդամների) մանդատի (մանդատների) բաշխումը կատարվում է վիճակահանությամբ:
(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 26-Ն որոշում)
i
2. Մանդատի բաշխման վիճակահանությունը կատարվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել մանդատի բաշխմանը մասնակցող հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև այդ թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 26-Ն որոշում)
i
3. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ: Բաշխվող մանդատների թվին հավասար թվով թերթիկների վրա լրացնում է «Ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա` «Ընտրված չէ» բառերը:
Թերթիկները քառապատիկ ծալում է` այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
(3-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 26-Ն որոշում)
4. Ըստ թեկնածուների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, յուրաքանչյուր թեկնածու կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:
5. Ընտրված է համարվում այն թեկնածուն (թեկնածուները), որին (որոնց) վիճակահանության արդյունքում բաժին է ընկել «Ընտրված է» գրառումը պարունակող թերթիկ:
6. Վիճակահանության արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:
7. Հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ (անդամներ) ընտրվելու մասին: