(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0028.260705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2005 թվականի N 28-Ն
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգը (Հավելված 1):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 22-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու մասին» N 9/1-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 28-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր և քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
(1-ին կետը փոփ. 14.03.07 թիվ 46-Ն որոշում)
i
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական տեղամասերի` այդ թվում կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հիմնարկներում կազմավորված տեղամասերի հերթական համարները, հաստատում տեղամասերը` նշելով տեղամասային կենտրոնները և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 22-Ն որոշում)
3. Ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը` ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը:
i
4. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների և հանրաքվեի դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև տվյալ ընտրատարածքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
(4-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 4-Ն որոշում)
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Յուրաքանչյուր համայնքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև այդ համայնքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:
(5-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 4-Ն որոշում)
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական կամ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների կամ հանրաքվեի հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների` սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 22-Ն որոշում)
i
(7-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 22-Ն որոշում)