Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0443.250405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2005 թվականի N 443-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 478 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը և 2000 թվականի հոկտեմբերի 30-ի N 692 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին`

i

ա) «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 833 որոշմամբ սահմանված ժամկետներում ավարտել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ 2005-2006 թվականների ընթացքում ավարտել Երևանի տարածքային հատակագծման և «Երևան քաղաքի քաղաքամերձ գոտու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի մշակումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2005
N 443-Ն
Որոշում