Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1951.230205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1951-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 3916 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Արթիկի կինոցանցի «Արագած» կինոթատրոնի շենքը և գույքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 979 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

Արթիկի կինոցանցի «Արագած» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

1.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 4893 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Արթիկի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոնի շենքը և գույքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 1223 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

Արթիկի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 29106 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան» հանքային ջրերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սևան» հանքային ջրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել`

ա) «Սևան» հանքային ջրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 24257 հազ. դրամ, որը համապատասխանում է 24257 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Սևան» հանքային ջրերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 24257 հազ. դրամ.

գ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 6064 հազ. դրամ:

3.3. «Սևան» հանքային ջրերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 4849 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 249 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3492 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1108 հազ. դրամ:

Վաճառողը, բացի նշված պարտավորություններից, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

3.4. «Սևան» հանքային ջրերի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 13-ի N 14 որոշմամբ (2000 թվականի հուլիսի 3-ի N 416 որոշման խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության` Երևանի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող շենքային համալիրի կազմի մեջ մտնող «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության անհատույց օգտագործման հանձնված 870.5 քառ. մետր տարածքը հաշվեկշռային մեթոդով 4844 հազ. դրամ գնահատված արժեքով ներդնել «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով մեծացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4.2. Սահմանել «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 13562 հազ. դրամ, որը համապատասխանում է 13562 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Հաշվեկշռային մեթոդով 13855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

4.4. Սահմանել`

ա) «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 13562 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3391 հազ. դրամ:

4.5. «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 293 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 64 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 60 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 166 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 3 հազ. դրամ:

Վաճառողը, բացի նշված պարտավորություններից, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

4.6. «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Էլեկտրոննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

4.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 1,5 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 112999 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 10166 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երկրաբանէքսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. «Երկրաբանէքսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել «Երկրաբանէքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության և դրա բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5.3. «Երկրաբանէքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռոլանդ Ղոնյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Մաշտոցի 31, բն. 25, անձնագիր` AE 0515969):

5.4. Սահմանել`

ա) «Երկրաբանէքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 9355 հազ. դրամ, որը համապատասխանում է 9355 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) մասնավորեցման ենթակա ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 9355 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2340 հազ. դրամ:

5.5. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Երկրաբանէքսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 811 հազ. դրամ, այդ թվում` այլ ընթացիկ պարտավորություններ` 811 հազ. դրամ:

Վաճառողը, բացի նշված պարտավորություններից, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

5.6. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Երկրաբանէքսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 8 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ, և ստեղծել 10 նոր աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 80208 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 65719 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ս. Սեդրակյանին (այսուհետ` գնորդ) (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Լճափնյա փող. N 7, անձնագիր` AA 0597260)` անվանափոխելով «Սևան» մանկական առողջարան» փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել`

ա) «Սևան» մանկական առողջարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 59554 հազ. դրամ, որը համապատասխանում է 59554 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Սևան» մանկական առողջարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 59554 հազ. դրամ.

գ) մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 59554 հազ. դրամ.

դ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 8933 հազ. դրամ:

6.3. «Սևան» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 6165 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1930 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1262 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2973 հազ. դրամ:

Վաճառողը, բացի նշված պարտավորություններից, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

6.4. «Սևան» մանկական առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) մեկ տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի չափով ներդրում,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 264792 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրու Աբովյան 248 հասցեում գտնվող շենքից վարձակալված 601 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք), Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով` հաշվեկշռային մեթոդով 3302 հազ. դրամ գնահատված արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Ցայգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

7.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը` 2150 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 74280 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 1951-Ն
Որոշում