/ուժը կորցրել է 01.01.98թ` 09.06.97 օրենք/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ`
գույքի մանր հափշտակություն է համարվում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.
զգալի չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.
խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափից մինչև հարյուր-հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.
առանձնապես խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր-հիսնապատիկ չափը գերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը:
2. Սույն որոշմամբ սահմանված չափերը տարածել որոշման ուժի մեջ մտնելուց հետո կատարված հափշտակությունների գործերով:
i
3. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 10-ի որոշումը: