Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1924.220105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռային մեթոդով 26821 հազ. դրամ գնահատված ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1247 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության մանկապարտեզը, 701 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող բուժարանը, 432 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող բնակելի շենքը, 614 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 4 բնակելի շենքը, 709 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 5 բնակելի շենքը, 778 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 6 բնակելի շենքը, 1486 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 7 բնակելի շենքը, 1245 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 8 բնակելի շենքը, 245 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող ջրմուղի գիծն ու դրենաժը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Վաղարշապատի քաղաքային համայնքին` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր:

1.3. Սույն որոշման 1-ին կետում նշված առանձնացումներից հետո հաշվեկշռային մեթոդով 19365 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Էջմիածնի տնկարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.4. Սահմանել`

ա) «Էջմիածնի տնկարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 7744 հազ. դրամ, որը համապատասխանում է 7744 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 7744 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1936 հազ. դրամ:

1.5. «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 12374 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1782 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2925 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 4376 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2538 հազ. դրամ,

ընթացիկ պահուստների գծով` 753 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.6. «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. «Էջմիածնի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած 337 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով հանձնել Վաղարշապատի քաղաքային համայնքին:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

1.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 2824 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանի տոհմային խոզաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սիսիանի տոհմային խոզաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել`

ա) «Սիսիանի տոհմային խոզաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 142 հազ. դրամ, որը համապատասխանում է 142 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Սիսիանի տոհմային խոզաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 142 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 142 հազ. դրամ:

2.3. «Սիսիանի տոհմային խոզաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2682 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1624 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 359 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 572 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 127 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Սիսիանի տոհմային խոզաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. «Սիսիանի տոհմային խոզաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած 16 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով հանձնել Շաքիի գյուղական համայնքին:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 2496 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գորիսի տնկարան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել`

ա) «Գորիսի տնկարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1672 հազ. դրամ, որը համապատասխանում է 1672 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1672 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 418 հազ. դրամ:

3.3. «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 824 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 656 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 116 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 8 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 44 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3.4. «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. «Գորիսի տնկարան» պետական փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած 95 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով հանձնել Տեղի գյուղական համայնքին:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 1924-Ն
Որոշում