Սեղմել Esc փակելու համար:
{11.06.2010 - 29.02.2016} ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.06.2010 - 29.02.2016} ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2010  -ից մինչեւ   29.02.2016  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/06/10-29/02/16

320.0165.071204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32004324

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 2004 թվականի N 165-Ն

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 4-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Օդային երթևեկության սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:

2 . Սույն հրամանը, բացառությամբ հրամանով հաստատված Օդային երթևեկության սպասարկման կարգի 47-ից 57-րդ կետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

3. Սույն հրամանով հաստատված Օդային երթևեկության սպասարկման կարգի 47-ից 57-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2004 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 165-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության սպասարկման կարգը (այսուհետ` Կարգ) նպատակաուղղված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» և «գ» կետերի համաձայն` օդային երթևեկության սպասարկման և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգմանը:

2. Սույն Կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 3-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածների և 11-րդ հոդվածի 4-րդ կետի, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Եվրոկոնտրոլ) փաստաթղթերի հիման վրա:

3. Սույն Կարգը սահմանում է օդային երթևեկության սպասարկման ընթացակարգերը և օդային երթևեկության սպասարկման ու հարակից ծառայություններ մատուցելիս թռիչքների անվտանգության ապահովման դրույթները:

4. Սույն Կարգի դրույթները տարածվում են օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների ապահովման մարմինների, ինչպես նաև օդային տարածքը օգտագործողների վրա` ներառյալ օդանավ շահագործողները և օդանավերի անձնակազմերը:

 

ԳԼՈՒԽ 2. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

5. Օդային երթևեկության սպասարկումն իրականացվում է սույն Կարգի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդային երթևեկության սպասարկում» թիվ 11 հավելվածի և դրանից բխող` ԻԿԱՕ-ի կողմից ընդունված և անգլերեն լեզվով հրապարակված, «Օդային երթևեկության կազմակերպում» (Դոկ (Doc).4444), «Լրացուցիչ ռեգիոնալ կանոններ» (Դոկ (Doc)7030) և «Օդային երթևեկության սպասարկման պլանավորման ձեռնարկ» (Դոկ (Doc).9426) փաստաթղթերի հիման վրա:

6. Օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայություններ մատուցողը` օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող կանոնակարգերը մշակում և սահմանում է սույն Կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերի, դրանցում կատարվող լրացումներին, փոփոխություններին և սույն Կարգի դրույթներին համաձայն:

7. Օդային երթևեկության սպասարկման խնդիրներն են`

ա) օդանավերի միջև բախման կանխարգելումն օդում,

բ) մանևրման հրապարակում գտնվող օդանավերի բախման կանխարգելումն այդ հրապարակում գտնվող խոչընդոտներին,

գ) օդային երթևեկության կարգավորված հոսքի արագացումն ու պահպանումը,

դ) անվտանգ և էֆեկտիվ թռիչքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը,

ե) որոնողափրկարարական ծառայությունների կարիք ունեցող օդանավերի մասին համապատասխան կազմակերպություններին տեղեկացումը և նման կազմակերպություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը:

8. Օդային երթևեկության սպասարկման տեսակներն են.

1) Օդային երթևեկության կարգավարական սպասարկումը,

2) Թռիչքատեղեկատվական սպասարկումը,

3) Վթարային ահազանգումը (ազդարարումը):

9. Օդային երթևեկության կարգավարական սպասարկումն ուղղված է սույն Կարգի 7-րդ կետի ա), բ) և գ) ենթակետերի խնդիրների լուծմանը: Օդային երթևեկության կարգավարական սպասարկումը բաժանվում է հետևյալ երեք մասերի.

ա) շրջանային կարգավարական սպասարկում` կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկում, բացի յուրաքանչյուր այդպիսի թռիչքի այն մասերից, որոնք նշված են սույն կետի բ) և գ) ենթակետերում` սույն Կարգի 7-րդ կետի

ա) և գ) ենթակետերում նշված խնդիրների լուծման համար,

բ) մոտեցման կարգավարական սպասարկում` կառավարվող թռիչքների այն մասերի կարգավարական սպասարկում, որոնք կապված են ժամանման և մեկնման հետ` սույն Կարգի 7-րդ կետի ա) և գ) ենթակետերում նշված խնդիրների լուծման համար,

գ) աերոդրոմային կարգավարական սպասարկում` աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկման

ապահովումը, որն ուղղված է սույն Կարգի 7-րդ կետի ա) և գ) ենթակետերում նշված խնդիրների լուծմանը:

10. Թռիչքատեղեկատվական սպասարկումն ուղղված է սույն Կարգի 7-րդ կետի դ) ենթակետի խնդիրների լուծմանը:

11. Վթարային ահազանգումն (ազդարարումն), ուղղված է սույն Կարգի 7-րդ կետի ե) ենթակետում նշված խնդիրների լուծմանը:

 

ԳԼՈՒԽ 3. ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

12. Օդային երթևեկության սպասարկման համար կիրառվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը` ՅՈՒ ԹԻ ՍԻ /UTC/: Ժամանակը հայտարարվում է մոտակա կես րոպեի ճշտությամբ:

13. Օդային երթևեկության սպասարկման համար կիրառվում են չափման հետևյալ միավորները.

ա) հեռավորությունը նավիգացիոն նպատակների համար` կիլոմետրեր (կմ) և դրանց տասնորդական մասերը,

բ) ամպերի ստորին սահմանի մեծության արտահայտման, բացարձակ բարձրության, գերազանցման և հարաբերական բարձրության համար` ֆուտ,

գ) հորիզոնական արագության արտահայտման համար` կիլոմետր ժամում (կմ/ժ) կամ ՄԱԽ-ի /Mach/ թիվը,

դ) քամու արագության մեծության արտահայտման համար` մետր վայրկյանում (մ/վրկ), կամ կիլոմետր ժամում (կմ/ժ),

ե) քամու ուղղության արտահայտման համար. իրական աստիճաններ,

զ) ուղղաձիգ արագության նշանակության արտահայտման համար` ֆուտ/րոպե,

է) թռիչքի ընթացքում, երկրի մոտ և վազքուղու վրա տեսանելիության արժեքի արտահայտման համար` կիլոմետրեր (կմ) կամ մետրեր (մ),

ը) մթնոլորտային ճնշման արտահայտման համար` հեկտոպասկալներ (հՊա) կամ սնդիկի սյան միլիմետրեր,

թ) ջերմաստիճանի արժեքի արտահայտման համար` աստիճաններ Ցելսիուսի սանդղակով,

ժ) կշռի արժեքի արտահայտման համար` կիլոգրամներ (կգ) կամ տոննաներ (տ):

 

ԳԼՈՒԽ 4. ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

14. Օդային երթևեկության սպասարկման ապահովման նպատակով օդային տարածքը բաժանվում է հետևյալ տեսակների.

ա) թռիչքային տեղեկատվության շրջան` ԷՖ ԱՅ ԱՌ (FIR)

բ) հանգուցային կարգավարական շրջաններ` ԹԻ ԷՄ ԷՅ (TMA)

գ) կարգավարական գոտիներ` ՍԻ ԹԻ ԱՌ (CTR):

15. Օդային տարածքը բաժանվում է ՍԻ /C/ և ՋԻ /G/ դասերի: Օդային տարածքի համապատասխան դասերում թռիչքային կանոնները և տրամադրվող սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 910-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

 

16. Օդային երթևեկության սպասարկման մարմնի (մարմինների), օդային երթևեկության սպասարկման սահմանակից մարմինների և նրանց հետ օդային տարածքի օգտագործման գործընթացում համագործակցող այլ մարմինների (ներառյալ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության մարմինների) միջև կնքվում են համագործակցության ընթացակարգերի մասին համաձայնագրեր:

17. Համաձայնագրերով սահմանվում են օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող պայմանները, միջոցները և ընթացակարգերը, որոնք կիրառվում են համագործակցության կամ կոնկրետ գործառույթների իրականացման ընթացքում: Օդային երթևեկության սպասարկման մարմինների աշխատակիցները ծանոթանում են Համաձայնագրերի դրույթներին, ինչի կապակցությամբ օդային երթևեկության սպասարկման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերով սահմանված կարգով կատարվում է գրառում:

 

ԳԼՈՒԽ 6. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

18. Կարգի 6-րդ կետին համաձայն օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից մշակվող կանոնակարգերը ներառում են օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկը ու տեղական հրահանգները:

19. Տեղական հրահանգները ներառում են.

ա) Օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող ընթացակարգերի մանրամասն նկարագրումը` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները,

բ) Օդային երթևեկության սպասարկման մարմնում յուրաքանչյուր աշխատատեղում աշխատակիցներին ներկայացվող պահանջները:

20. Օդային երթևեկության սպասարկման մարմինների աշխատակիցները ծանոթանում են տեղական հրահանգի փոփոխություններին և լրացումներին, ինչի կապակցությամբ օդային երթևեկության սպասարկման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերով սահմանված կարգով կատարվում է գրառում:

 

ԳԼՈՒԽ 7. ԱՆՑՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

21. Մոտեցման կարգավարական կետերը` համապատասխան աերոդրոմի (աերոդրոմների) մոտակայքում, մթնոլորտային ճնշման ՔՅՈՒ ԷՆ ԷՅՉ-ի /QNH/ արժեքի հիման վրա` համապատասխան ժամանակահատվածում, սահմանում են անցման թռիչքային մակարդակը (այսուհետ` անցման մակարդակ):

Անցման մակարդակ է հանդիսանում օգտագործվող անցման բացարձակ բարձրությունից բարձր տեղակայված թռիչքային ամենացածր մակարդակը, որը սահմանվում է յուրաքանչյուր աերոդրոմի (աերոդրոմների) համար: Իրար մոտ գտնվող երկու և ավելի աերոդրոմների համար` օդային երթևեկության կառավարման համար կոորդինացված գործողությունների անհրաժեշտության դեպքում, սահմանվում է ընդհանուր անցման բացարձակ բարձրություն: Աերոդրոմի (աերոդրոմների) օդային երթևեկության սպասարկման մարմինները սահմանում են դրա (դրանց) շրջակայքում ժամանակի ցանկացած պահին օգտագործվող ընդհանուր անցման մակարդակ:

22. Եթե ՔՅՈՒ ԷՆ ԷՅՉ-ի /QNH/ արժեքը ավելի կամ հավասար է 1013.2 հՊա, ապա անցման մակարդակ է հանդիսանում անցման բացարձակ բարձրությանը հաջորդող թռիչքային մակարդակը:

Եթե ՔՅՈՒ ԷՆ ԷՅՉ-ի /QNH/ արժեքը պակաս է 1013.2 հՊա, ապա անցման մակարդակ է հանդիսանում անցման բացարձակ բարձրությունից հետո երկրորդ (մեկընդմեջ) թռիչքային մակարդակը:

Սույն կետով նախատեսված անցման մակարդակները կիրառվում են, եթե այլ անցման մակարդակներ տեղական հրահանգներում սահմանված չեն:

 

ԳԼՈՒԽ 8. ՕԴԱՆԱՎԻ ԴԻՐՔԸ ՈՒՂՂԱՁԻԳ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՉԱՓԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄԸ ԴՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

23. Աերոդրոմի մոտակայքում օդանավի դիրքը ուղղաձիգ հարթությունում, բացառությամբ սույն Կարգի 24-րդ և 25-րդ կետերում նախատեսված դեպքերի, անցման բացարձակ բարձրության վրա կամ նրանից ցածր արտահայտվում է բացարձակ բարձրությամբ, իսկ անցման մակարդակի վրա կամ նրանից բարձր` թռիչքային մակարդակներով: Անցման շերտի հատման ընթացքում, օդանավի դիրքը ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է վերելքի ընթացքում` թռիչքային մակարդակներով, իսկ ցածրացման ժամանակ` բացարձակ բարձրության նշանակության արժեքով:

24. Վայրէջքի գնալու թույլտվություն ստանալուց և վայրէջքի համար ցածրացումը սկսելուց հետո, օդանավի դիրքը ուղղաձիգ հարթությունում, անցման մակարդակից բարձր կարող է արտահայտվել բացարձակ բարձրության արժեքով ՔՅՈՒ ԷՆ ԷՅՉ (QNH), այն դեպքում, երբ անցման բացարձակ բարձրությունից բարձր հորիզոնական թռիչք չի նախատեսվում կամ չի նշանակվում:

25. Առաջինը վայրէջք կատարելու թույլտվություն ստացած` ՔՅՈՒ ԷՖ Ի /QFE/ օգտագործող օդանավի դիրքը ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է աերոդրոմի բարձրության նկատմամբ հարաբերական բարձրության արժեքով, թռիչքի այն հատվածում, որտեղ կարող է օգտագործել ՔՅՈՒ ԷՖ Ի /QFE/, բացառությամբ այն դեպքերի, երբ բարձրությունն արտահայտվում է վազքուղու շեմի բարձրության նկատմամբ հարաբերական բարձրության արժեքով`

ա) սարքավորված վազքուղու վրա, եթե շեմը 2 կամ ավելի մետր (7 ֆուտ) ցածր է աերոդրոմի բարձրությունից, և/կամ

բ) վազքուղու վրա, որը սարքավորված է ճշգրիտ վայրէջքի գնալու համար:

26. Երթուղով թռիչքների դեպքում օդանավի դիրքը ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է`

ա) թռիչքային մակարդակներով` օգտագործվող ամենացածր թռիչքային մակարդակի վրա կամ նրանից բարձր,

բ) բացարձակ բարձրության արժեքով` օգտագործվող ամենացածր մակարդակից ցածր, բացառությամբ այն դեպքերի, երբ տարածքային աերոնավիգացիոն համաձայնագրերի հիման վրա կամ տեղական հրահանգով կոնկրետ շրջանում հաստատվում է անցման բացարձակ բարձրություն: Այդ դեպքում գործում են սույն Կարգի 23-րդ կետի դրույթները:

27. Սույն Կարգի 3-րդ Գլխի, ինչպես նաև սույն Գլխի դրույթները մարտական նպատակների համար նախատեսված ռազմական օդանավերին մատուցվող օդային երթևեկության սպասարկման գործընթացներում կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն Կարգի 5-րդ Գլխի համաձայն ռազմաօդային ուժերի կամ հակաօդային պաշտպանության մարմինների հետ կնքված համաձայնագրերի դրույթներին:

 

ԳԼՈՒԽ 9. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

28. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով թռիչքային անվտանգության ապահովման նպատակով սահմանված դրույթների, Չիկագոյի կոնվենցիայով և դրա Հավելված 11-ով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների, Եվրոկոնտրոլի ներկայացրած պահանջների կատարման նպատակով օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև օդային տարածքի կազմակերպման և օդային երթևեկության հոսքերի կազմակերպման ծառայությունների մատուցման գործընթացում (այսուհետ` օդային երթևեկության կազմակերպման (ՕԵԿզ) գործընթացներ) իրականացվում են սույն Կարգի համաձայն թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակի ապահովմանն ուղղված միջոցառումներ:

29. «Թռիչքների անվտանգության ապահովում» հասկացությունն իր մեջ ներառում է այն պայմանների ամբողջությունը, որոնց դեպքում իրականացվող գործունեության արդյունքում վնաս կամ վնասվածք պատճառելու ռիսկը սահմանափակված է որոշակի ընդունելի մակարդակով:

 

ԳԼՈՒԽ 10. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

30. Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցելիս թռիչքների անվտանգության ապահովման պատասխանատուն ծառայություն մատուցողն է` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ծառայություն մատուցողը` ծառայությունների ընդհանուր կառավարման գործունեության շրջանակներում, ապահովում է, թռիչքների անվտանգությանն առնչվող հարցերի բավարար կերպով լուծելուն ուղղված և այդ ուղղությամբ իրականացվող գործունեության հավաստումն ապահովող միջոցառումների իրականացումը` համաձայն սույն Կարգի դրույթների:

31. Թռիչքային անվտանգության կառավարումն օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող գործառույթ է, որը նպատակաուղղված է առկա ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը և բավարար չափով դրանց նվազեցմանը: Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողի թռիչքային անվտանգության կառավարման համակարգը.

ա) կոչված է համակարգելու թռիչքների անվտանգության ապահովման գործառույթները` կանոնակարգված, մանրամասն սահմանված և կանխարգելիչ մոտեցում կիրառելու ճանապարհով, և նպատակաուղղված է թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցողի պարտավորության կատարմանը.

բ) տարածվում է ծառայությունը մատուցողի վարչական կառավարման ներքո գտնվող օդային երթևեկության կազմակերպման և հարակից բոլոր ծառայությունների վրա.

գ) որպես հիմնադիր բաղկացուցիչ մաս ներառում է ծառայություն մատուցողի կողմից սահմանվող` թռիչքային անվտանգության քաղաքականության հիմնադրույթները (հաշվի առնելով ԻԿԱՕ-ի և/կամ Եվրոկոնտրոլի թռիչքային անվտանգության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի դրույթները), որով սահմանվում են թռիչքների անվտանգության կառավարման հիմնարար մոտեցումները:

32. Թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ընդհանուր բնույթի խնդիրներն են.

ա) օդային երթևեկության կազմակերպման գործընթացում թռիչքների անվտանգության բավարար մակարդակի գերակայության ապահովումը` գործունեության այլ բաղկացուցիչների նկատմամբ,

բ) օդային երթևեկության կազմակերպման ծառայությունների մատուցման գործընթացում թռիչքային անվտանգությանն առնչվող գործառույթներում ընդգրկված անձանց անհատական պարտավորությունների սահմանման ապահովումը` իրենց գործառույթների շրջանակներում թռիչքների անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ղեկավարների պարտավորությունների սահմանման ապահովումը` իրենց ենթակա կառույցում անվտանգության մակարդակի համար:

33. Թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության կազմակերպման նպատակով օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցողը.

ա) սահմանում է թռիչքների անվտանգության կառավարման գործառույթները` լուծելով թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ծավալմանն ու իրականացմանն առնչվող կազմակերպական-կառուցվածքային հարցերը.

բ) ապահովում է թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության համար պատասխանատուի անկախությունը մնացած կառույցներից և բարձրագույն կառուցվածքային մակարդակին նրա ուղղակի ենթակայությունը.

գ) միայն մեկ օդանավակայանում օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպությունների (փոքր կազմակերպությունների) համար նախատեսում է թռիչքների անվտանգության երաշխավորմանն ուղղված լրացուցիչ անկախ միջոցառումներ, եթե որոշակի պարտավորությունների համատեղման հետևանքով բավարար անկախություն կարող է չապահովվել,

դ) ապահովում է կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց հիմնարար դերակատարությունը թռիչքների անվտանգության կառավարման հարցերում:

34. Թռիչքային անվտանգության կառավարման միջոցառումների արդյունավետությունն ապահովելու նպատակով, թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում, օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողը.

ա) ապահովում է իրենց հանձնարարված աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան ուսուցում ստացած` գիտելիքների տիրապետող և մոտիվացված, անձնակազմի առկայությունը: «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում անձնակազմի անդամը պետք է ունենա ատեստավորման վկայական.

բ) ապահովում է բոլոր շահագործվող համակարգերում անվտանգության քանակական ցուցանիշների սահմանումն ու պահպանումը այն դեպքերում, երբ դա գործնականորեն հնարավոր է իրականացնել (չներառելով մարդկային գործոնը և այն դեպքերը, երբ կիրառելի է միայն համակարգի անվտանգության մակարդակի որակական (ոչ թվային) վերլուծություն).

գ) իրականացնում է ռիսկերի գնահատմանը և դրանց նվազեցնելուն ուղղված միջոցառումներ, ընդ որում.

գա. ապահովվում է այդ միջոցառումների իրականացումն այնպես, որ այդ գործընթացում հաշվի առնվեն օդային երթևեկության կազմակերպման գործունեության բոլոր ասպեկտները (գործոնները),

գբ. ապահովվում է օդային երթևեկության կազմակերպման համակարգում իրականացվող փոփոխությունների գնահատումը` թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության նշանակալիության առումով, ինչպես նաև իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման գործառույթների դասակարգումը` ըստ թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության ծանրության աստիճանի` սույն Կարգի համաձայն,

գգ. ձեռնարկվում են ռիսկերը նվազեցնելուն ուղղված միջոցառումներ, եթե իրականացվող փոփոխության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրա անհրաժեշտությունը կա` հաշվի առնելով թռիչքների անվտանգության վրա փոփոխության ներազդեցության նշանակալիությունը.

դ) ապահովում է թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեությունը կանոնակարգող համակարգված փաստաթղթերի առկայությունը և դրանց հստակ փոխադարձ կապը սույն Կարգի 31-րդ կետի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության քաղաքականության հիմնադրույթների հետ.

ե) վերահսկում է արտաքին մատակարարների կողմից իրեն մատուցվող ծառայությունների ապահովության բավարար հիմնավորվածությունը` հաշվի առնելով օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցելիս թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության կարևորության աստիճանը.

զ) ապահովում է, որպեսզի օդային երթևեկության կազմակերպման համակարգի օպերացիոն գործունեության կամ տեխնիկական ապահովման հետ կապված այն իրադարձությունները, որոնք կարող են էական հետևանքներ ունենալ թռիչքների անվտանգության ապահովման առումով, անմիջապես քննվեն և ձեռնարկվեն անհրաժեշտ ուղղիչ միջոցառումներ` սույն Կարգի Գլուխ 12-ին համաձայն:

35. Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողը թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում իրականացնում է թռիչքների անվտանգության ապահովումը հավաստելուն նպատակաուղղված միջոցառումներ.

ա) ապահովում է թռիչքների անվտանգության կանոնավոր ուսումնասիրությունների անցկացումը` անհրաժեշտության դեպքում անվտանգության բարելավմանն ուղղված առաջարկներ պատրաստելու, համապատասխան ղեկավարներին իրենց բնագավառում իրականացվող գործունեության ապահովությունը հավաստելու և նրանց վերաբերող մասով թռիչքային անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակներով.

բ) թռիչքների անվտանգության մակարդակի վերահսկողության նպատակով ապահովում է համապատասխան մեթոդների կիրառումը, որոնք թույլ կտան հայտնաբերել շահագործվող համակարգերում և ընթացակարգերում առաջացող այնպիսի փոփոխությունները, որոնց հետևանքով դրանք մոտենում են մի սահմանագծի, երբ ապահովության կիրառվող ստանդարտների պահպանումն անհնարին է և կապահովեն նման դեպքերում ուղղիչ գործողությունների իրականացումը.

գ) թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ընթացքում, վարում է ապահովության վերաբերյալ համապատասխան գրառումներ, ինչը կարող է ծառայել որպես ապահովությունը հավաստող հիմք.

գա/ բոլոր նրանց համար, ովքեր փոխհամագործակցում են ծառայություններ մատուցողի հետ, կամ պատասխանատու են մատուցվող ծառայությունների համար, կամ որոնց վրա դրանք ներազդեցություն ունեն,

գբ/ թռիչքային անվտանգության հարցերը կանոնակարգող լիազոր մարմնի համար.

դ) ապահովում է թռիչքների անվտանգության տեսակետից կարևորություն ներկայացնող նոր կամ փոփոխված համակարգերի առնչությամբ ռիսկերի գնահատմանը և դրանք նվազեցնելուն ուղղված գործունեության արդյունքների և կատարված եզրակացությունների առանձին փաստաթղթավորումը և այդ փաստաթղթերի վարումը համակարգի ողջ կենսագործունեության ընթացքում:

36. Թռիչքների անվտանգության ապահովման հարցերում առաջընթացն ապահովելու նպատակով օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողը.

ա) ապահովում է տեղի ունեցած ավիացիոն իրադարձությունների քննությունների և անվտանգությանն առնչվող այլ գործունեության արդյունքում ստացված գիտելիքների ու կատարված եզրակացությունների լայնորեն տարածումը կազմակերպության ինչպես վարչական, այնպես էլ օդային երթևեկության կազմակերպման գործընթացում ուղղակիորեն ներգրավված ստորաբաժանումների մակարդակներում.

բ) ապահովում է հայտնաբերված վտանգների վերացման ուղղությամբ առաջարկների ներկայացման գործընթացում ամբողջ անձնակազմի ներգրավումը.

գ) ապահովում է ապահովության բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, եթե դրանք կհամարվեն անհրաժեշտ` սույն Կարգի համաձայն անցկացվող քննությունների, ուսումնասիրությունների կամ գնահատումների արդյունքում:

 

ԳԼՈՒԽ 11. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Թռիչքների անվտանգության մակարդակի վերահսկողության և անբարենպաստ միտումների հայտնաբերման նպատակով իրականացվող գործառույթները ներառում են թռիչքների անվտանգությանը վերաբերող տվյալների հավաքումը, դրանց գնահատումը, ավիացիոն պատահարների և թռիչքների անվտանգությանն առնչվող այլ իրադարձությունների վերաբերյալ հաշվետվությունների ուսումնասիրությունը: Այդ գործառույթներն իրենց բնույթով բաժանվում են երկու խմբի.

ա) կանխարգելիչ (պռոակտիվ),

բ) ռեակտիվ, որն իրականացվում է իրադարձությունը տեղի ունենալուց հետո:

38. Իրականացվող կանխարգելիչ գործառույթները նպատակաուղղված են հաստատելու, որ օդային երթևեկության կազմակերպման ծառայությունների ու համակարգերի հուսալիությանը, ամբողջականությանը և պատրաստականությանը վերաբերող ապահովության հայտանիշները (այն դեպքերում, երբ դրանք սահմանված են) ժամանակի ընթացքում շարունակում են բավարարված մնալ: Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողն ապահովում է համապատասխան տվյալների հավաքման, վերլուծության և տարածման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների գրանցումը և այդ գործունեությունն իրականացնելու համար համապատասխան իրավունքների, պարտականությունների ու մեխանիզմների սահմանումը:

39. Սույն գլխի 40-ից 46-րդ կետերը վերաբերում են սույն Կարգի 37-րդ կետում սահմանված գործառույթներից երկրորդ խմբին, որոնք իրականացվում են օդային երթևեկության կազմակերպման գործունեությանն առնչվող իրադարձություններ առաջանալիս: Այդ իրադարձությունների զեկուցման և քննության (գնահատման) վերաբերյալ ներկայացված ընթացակարգը նպատակաուղղված է.

ա) բացահայտելու տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց նպաստող պատճառները,

բ) որոշելու համապատասխան ուղղիչ գործողությունները,

գ) հայտնաբերելու օդային երթևեկության կազմակերպման համակարգի այն մասերը, որոնց փոփոխությունը կարող է բարձրացնել թռիչքների անվտանգությունը:

40. Սույն գլխի դրույթները տարածվում են օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող բոլոր իրադարձությունների վրա, բացառությամբ այն իրադարձությունների, որոնք վերաբերում են բացառապես ռազմական օդանավերին, երբ նրանց թռիչքն իրականացվել է համապատասխան ռազմական մարմինների կառավարման ներքո:

41. Օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող այն իրադարձությունները, որոնք իրական կամ պոտենցիալ վտանգ են պարունակում օդանավերի թռիչքների անվտանգության համար, ինչպես նաև օդային երթևեկության կազմակերպման համակարգին բնորոշ ներքին իրադարձությունները, որոնք կարող են ներազդել մատուցվող օդային երթևեկության կազմակերպման ծառայության անվտանգության վրա, սույն Կարգին համաձայն զեկուցվում, քննվում և/կամ գնահատվում են (ուսումնասիրվում են):

Սույն կետում նշված օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող իրադարձությունների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր զեկուցման և քննության (գնահատման) ներկայացված է սույն Կարգի Հավելված Դ-ում:

42. Օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող մարմնի կարգավարը (թռիչքների ղեկավարը, ծառայության ղեկավարությունը) ավիացիոն պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալու դեպքում անմիջապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1777-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգով սահմանված «Ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեմայի» համաձայն, համապատասխան կապի միջոցներով տալիս է դրա մասին սկզբնական տեղեկատվություն, որից հետո այդ մասին կազմում է զեկույց` սույն Կարգի Հավելված Ա-ի ձև N 1-ի համաձայն:

Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններում շահագործվող տեխնիկական համակարգերի խափանումները (օդային երթևեկության կազմակերպման համակարգի ներքին իրադարձությունները), որոնք կարող են ներազդել մատուցվող ծառայության անվտանգության վրա, զեկուցվում են դրանք սպասարկող ինժեներական անձնակազմի կողմից` սույն Կարգի Հավելված Ա-ի ձև N 2-ի համաձայն:

Սույն կետում ներկայացված իրադարձությունների զեկուցման սխեման որևէ կերպ չի բացառում օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող իրադարձությունների դեպքերում օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությունում սահմանված սխեմայով դրանց գրանցման կամ ներքին զեկույց կազմելու անհրաժեշտությունը` համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով (օրինակ վերերկրյա տեխնիկական միջոցներում առաջացող թերությունները, որոնք պահանջում են անմիջական տեխնիկական միջամտություն):

Սույն կետում նշված զեկույցները կազմելիս կիրառվում է ԻԿԱՕ-ի ԱԴՌԵՊ (ADREP) 2000 համակարգով սահմանված դասակարգիչը, կամ Եվրոկոնտրոլի ՀԵԻԴԻ (HEIDI) դասակարգիչը:

43. Օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող իրադարձությունների քննությունը (գնահատումը) իր մեջ ներառում է.

- իրադարձության հետևանքների ծանրության աստիճանի բացահայտումն ու առկա ռիսկի գնահատումը,

- ստացված արդյունքների փաստաթղթավորումը:

Իրադարձությունների հետևանքների ծանրության աստիճանի դասակարգման սկզբունքներն ու համապատասխան օրինակելի տարատեսակները ներկայացված են սույն Կարգի Հավելված Բ-ում:

44. Ավիացիոն պատահարները, լուրջ միջադեպերը և նշանակալի միջադեպերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1777-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգի համաձայն: Բոլոր իրադարձությունները, որոնց վերաբերյալ զեկույց է ներկայացվել, ենթարկվում են մանրամասն ներքին քննության (գնահատման)` օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցողի կողմից:

Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողը կազմակերպությունում ապահովում է իրադարձությունների զեկուցումը, գրանցումը, գնահատումը և համապատասխան տեղեկատվության տարածումը:

45. Օդային երթևեկության կազմակերպմանն առնչվող իրադարձությունների քննությունն ու սույն Կարգի 44-րդ կետում նշված ներքին քննությունները (գնահատումը) անցկացվում են օդային երթևեկության կազմակերպման ծառայությունները մատուցողի մասնագետների մասնակցությամբ, ԻԿԱՕ-ի և/կամ Եվրոկոնտրոլի կողմից ավիացիոն պատահարների և միջադեպերի մասնագիտական քննության անցկացման պահանջներին համապատասխան: Քննությունն անցկացնող մասնագետները այդ հարցերով մասնագիտական պատրաստում են անցնում միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից անցկացվող ուսումնական դասընթացներում, կամ այլ երկրներում անցկացվող դասընթացներում, եթե դրանք բավարարում են միջազգային ավիացիոն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությունում, անցկացված քննությունների հաշվետվությունների ու դրանցում պարունակվող առաջարկների ուսումնասիրության հիման վրա, պլանավորվում ու իրականացվում են հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումներ:

46. Վիճակագրական տվյալների հավաքման նպատակով անցկացված քննությունների (գնահատման) արդյունքները կուտակվում են օդային երթևեկության շրջանային կարգավարական սպասարկում իրականացնող կազմակերպությունում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների մշակման նպատակով օդային երթևեկության կազմակերպման կազմակերպությունն իր մոտ անցկացված քննությունների/գնահատումների հիման վրա ներկայացնում է կիսամյակային հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի:

47. Հայաստանի Հանրապետությունում անցկացված քննությունների (գնահատումների) արդյունքներով օդային երթևեկության շրջանային կարգավարական սպասարկում իրականացնող կազմակերպությունում կազմվում և հաշվետվություններ են ներկայացվում Եվրոկոնտրոլ կազմակերպությանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդային երթևեկության շրջանային կարգավարական սպասարկում իրականացնող կազմակերպությանը տրամադրում է անցկացված քննություններին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը: Նշված հաշվետվությունները պարունակում են առնվազն այդ կազմակերպության ԵՍԱՌՌ2 (ESARR2) փաստաթղթի Հավելված Բ-ում նշված տեղեկությունը և կազմվում են կազմակերպության ԵԱՄ2/ՑՕԴ1 (EAM2/COD1) փաստաթղթում ներկայացված ձևի համաձայն: Քննությունների անցկացման և հաշվետվությունների կազմման ժամանակ կարող է կիրառվել Եվրոկոնտրոլի ՏՈԿԱՅ(TOKAI) համակարգը:

 

ԳԼՈՒԽ 12. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Թռիչքների անվտանգության ուսումնասիրությունը թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ գործունեություն է, որը նպատակ ունի նախապես հայտնաբերել գործող համակարգում առկա հնարավոր պրոբլեմները` մինչև թռիչքների անվտանգության վրա դրանց անդրադառնալը: Սույն բաժնի համաձայն կատարվող ուսումնասիրությունները ապահովում են տեղեկատվություն` ընթացիկ գործունեության ապահովության և այն բնագավառների վերաբերյալ, որտեղ կարող է պահանջվել իրականացնել որոշակի ուղղիչ գործողություններ:

49. Օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցող կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ուսումնասիրություններն անց են կացվում «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 7 կետի «բ» և «զ» ենթակետերի համաձայն:

50. Որպես թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության մաս, օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողի կողմից ուսումնասիրություններն անց են կացվում, համոզվելու, որ.

ա) ռիսկերը և ավիացիոն պատահարներ/միջադեպեր տեղի ունենալու կամ դրանց նպաստելու հնարավորությունները բացահայտված են,

բ) թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում ապահովված է համապատասխան պատրաստվածություն ունեցող անձնակազմի առկայության հսկողությունը,

գ) իրականացվում են համապատասխան միջոցառումներ` կանխատեսելի վթարային իրավիճակների կառավարման ուղղությամբ,

դ) տեխնիկական սարքավորումների աշխատանքը բավարար է` մատուցվող ծառայության անվտանգության ապահովման համար,

ե) իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ` անվտանգության մակարդակի վերահսկողության և անվտանգության բարելավման ուղղությամբ:

51. ՈՒսումնասիրությունները ներառում են ԻԿԱՕ-ի «Օդային երթևեկության կազմակերպում» (Դոկ (Doc) 4444) փաստաթղթի 2.5.2 կետում նշված գործունեության ուղղությունները: ՈՒսումնասիրությունների անցկացման նպատակով կազմակերպությունում սահմանվում են դրանց պլանավորման, իրականացման, արդյունքների վերլուծության ու հայտնաբերված թերությունների վերացման ընթացակարգեր: ՈՒսումնասիրությունն անց է կացվում ուսումնասիրության ենթարկվող միավորի կամ ստորաբաժանման հետ սերտ համագործակցությամբ:

 

ԳԼՈՒԽ 13. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

52. Սույն Կարգում նշված ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման նպատակով ԻԿԱՕ-ի «Օդային երթևեկության կազմակերպում» (Դոկ (Doc).4444) փաստաթղթի 2.6.1 կետում նշված համակարգերում (կիրառվող ընթացակարգերում և/կամ տեխնիկական միջոցներում) զգալի փոփոխություններ իրականացնելիս, անց է կացվում համակարգի անվտանգության գնահատում:

53. Սույն Կարգի իմաստով ռիսկի մեծությունը որոշվում է, կախված երկու բնութագրերից. տվյալ վտանգավոր իրադարձությունը տեղի ունենալիս դրա հետևանքների ծանրությունից և իրադարձությունը տեղի ունենալու հավանականությունից (հաճախականությունից): Որքան մեծ է իրադարձության հետևանքների ծանրության աստիճանը և դրա տեղի ունենալու հավանականությունը, այնքան մեծ է ռիսկը: Համապատասխանաբար, ռիսկի մակարդակը կարող է փոքրացվել հետևանքների ծանրության աստիճանն իջեցնելու և/կամ հավանականությունը փոքրացնելու ճանապարհով:

54. Համակարգի անվտանգության գնահատման և ռիսկերի նվազեցման միջոցառումները ներառում են հետևյալ քայլերը.

- տվյալ համակարգի ամբողջական նկարագրության կազմումը,

- հնարավոր վտանգների բացահայտումը,

- տվյալ վտանգի հետևանքների ծանրության գնահատումը,

- տվյալ վտանգավոր իրադարձության տեղի ունենալու հավանականության գնահատումը,

- առկա ռիսկի ուսումնասիրությունը, ներառյալ այն նվազեցնելու միջոցառումների մշակումը` տվյալ վտանգավոր իրադարձության հետևանքների ծանրության նվազեցման, կամ դրա տեղի ունենալու հավանականության փոքրացման ճանապարհով,

- իրականացված միջոցառումների փաստաթղթավորումը:

55. Օդային երթևեկության կազմակերպման համակարգում իրականացվող փոփոխությունների արդյունքում առաջացող հնարավոր վտանգների հետևանքների ծանրության աստիճանի գնահատման սխեման և դրանց օրինակելի տարատեսակները ներկայացված են սույն Կարգի Հավելված Գ-ում: Ռիսկերի գնահատման սխեման ներկայացված է Եվրոկոնտրոլի ԵՍԱՌՌ4 (ESARR4) փաստաթղթում:

55.1 Վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում ստուգվում է սահմանված անվտանգության նպատակների և անվտանգության պահանջների ապահովվածությունը.

ա) մինչ շահագործման մեջ փոփոխության ներդնելը,

բ) շահագործման մեջ ներդրման` բոլոր անցումային փուլերում,

գ) շահագործման ողջ ժամանակահատվածում,

դ) ցանկացած այլ անցումային փուլերում` մինչ շահագործումից հանելը:

Սույն Կարգի իմաստով, համաձայն Եվրոկոնտրոլի ԵՍԱՌՌ-4 (ESARR-4) փաստաթղթի.

ա) անվտանգության նպատակները վեր հանված վտանգներից ամեն մեկի տեղի ունենալու առավելագույն թույլատրելի հավանականությանը վերաբերող քանակական կամ որակական ցուցանիշներն են, որոնք սահմանվում են վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում,

i

բ) անվտանգության պահանջը ռիսկերի նվազեցման միջոցառումն է, որը նպատակաուղղված է որոշակի անվտանգության նպատակի կատարմանը: Անվտանգության պահանջը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, և վերաբերել տվյալ համակարգին, կամ օդային երթևեկության կազմակերպման համակարգի այլ բաղկացուցիչներին, կամ համակարգի շահագործման միջավայրին:

(55.1-րդ կետը լրաց. 10.05.10 թիվ 69-Ն հրաման)

56. Անվտանգության գնահատման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումները փաստաթղթավորվում են, որոնցով հավաստվում է, որ.

- ապահովված է թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակ, այսինքն ուսումնասիրվող համակարգը, ինչպես նաև օդային երթևեկության կազմակերպման համակարգն ամբողջովին, բավարարում են թռիչքների անվտանգության ապահովման առումով դրանց ներկայացվող խնդիրների կատարմանը և սահմանված պահանջներին.

- սահմանված են համակարգի գործունեության նկատմամբ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, որոնցով ապահովվում է համակարգի շարունակական անվտանգությունը նրա կենսագործունեության ընթացքում:

57. Օդային երթևեկության կազմակերպման համակարգի գործունեության ընթացքում, ըստ իրադարձությունների ծանրության աստիճանի, թույլատրելի ռիսկերի քանակական (թվային) մակարդակների սահմանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կամ օդային երթևեկության կազմակերպման ծառայություններ մատուցողի կողմից` ԻԿԱՕ-ի սահմանած միջազգային պահանջների, կամ Եվրոկոնտրոլի սահմանած տարածաշրջանային պահանջների հիման վրա:

 

Հավելված Ա

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Ձև 1.

 

ԶԵԿՈՒՅՑ

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._________________________________________________________________________.

|1. Իրադարձության տեսակը                                                  |

|_________________________________________________________________________|

|Պատահար     |Վտանգավոր մոտեցում|Միջադեպ    |Կասկածելի     |Օդային տարածք |

|            |                  |           |խախտում       |              |

|____________|__________________|_________________________________________|

|2. Վայրը    |3. Բարձրությունը  |4. Ամսաթիվ|5. Ժամը (UTC)|6. Ցերեկ/Գիշեր  |

|_________________________________________________________________________|

|7.         |8.      |9. Տիպը|10.    |11.   |12.    |13. Կոդի      |14.   |

|Շահագործողը|Ազդականչ|       |Որտեղից|ՈՒր   |ԷսԷսԱռ |արտապատկերումը|Թռիչքի|

|           |        |       |       |      |(SSR)  |այո/ոչ        |կանոնը|

|           |        |       |       |      |Կոդը   |              |      |

|___________|________|_______|_______|______|_______|______________|______|

|___________|________|_______|_______|______|_______|______________|______|

|___________|________|_______|_______|______|_______|______________|______|

|_________________________________________________________________________|

|15. Ռադիոկապի |16. Ռադարային |17. Չաշխատող  |18. ՔյուԷնԷյչ|19. Վազքուղին |

|հաճախությունը |սարքավորում   |սարքավորումներ|(QNH)        |              |

|_____________________________|____________________________|______________|

|20. Օդային      |21. Օդային  |22. Մատուցվող ՕԵՍ           |23. ՍԻԴ(SID)/ |

|տարածքի դասը    |տարածքի տիպը|ծառայությունը               |ՍՏԱՌ(STAR)/   |

|                |            |                            |Երթուղի       |

|_________________________________________________________________________|

|24.           |25.         |26.             |27. ՕԵՍ       |28. ՕԵՍ      |

|Տարանջատման   |Տարանջատման |Նախազգուշացում  |տեղեկություն  |կողմից       |

|կորուստ       |մինիմումները|ՏԿԱՍ(TCAS)/     |տրամադրվել է  |խուսափման    |

|(Այո/ոչ)      |            |ՍՏՑԱ(STCA)      |(այո/ոչ)      |հրահանգ տրվել|

|              |            |                |              |է (այո/ոչ)   |

|_________________________________________________________________________|

|29. Իրադարձության անվանումը                                              |

|_________________________________________________________________________|

|30. Իրադարձության նկարագրությունը                                        |

|                                                                         |

|                                      Ըստ անհրաժեշտության շարունակվում է |

|                                      առանձին թերթի վրա                  |

|_________________________________________________________________________|

|      31. Անուն      |  32. Պաշտոնը  |33. ՕԵԿ մարմինը/կետը| 34. Հերթափոխի|

|                     |               |                    |    սկիզբը    |

|_____________________|_______________|____________________|______________|

|35. Գրանցված տվյալներ|36. Ինժեներական|37. Ստորագրություն/ |38. Հեռախոս   |

|_____________________|    զեկույց    |    Ամսաթիվ         |              |

|Ռադարային|   Կապի    |    (կա/չկա)   |                    |              |

|(այո/ոչ) | (այո/ոչ)  |               |                    |              |

._________________________________________________________________________.

 

Ձև 1 (դարձերես)

 

1. Իրադարձության տեսակը ըստ զեկույցը կազմողի

2. Իրադարձության վայրը ըստ ռադարային տեղեկատվության և/կամ օդանավի անձնակազմի զեկույցի

3. Ինչ բարձրության վրա է տեղի ունեցել իրադարձությունը

4. Իրադարձության ամսաթիվը - օրը, ամիսը, տարեթիվը

5. Իրադարձության ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

6. Օրվա մասը իրադարձության պահին

7. Իրադարձության մեջ ներգրավված ինքնաթիռի շահագործողը

8. Ինքնաթիռի ազդականչը

9. Ինքնաթիռի տիպը

10. Մեկնման օդանավակայանը

11. Ժամանման օդանավակայանը

12. ԷսէսԱռ կոդը

13. Կոդի արտապատկերման առկայությունը

14. Թռիչքի կանոնը

15. Ռադիոկապի հաճախությունը

16. Ռադարային սարքավորման առկայությունը

17. Իրադարձության ժամանակ չաշխատող կամ անսարք սարքավորումների առկայությունը

18. Քյուէնէյչ-ի արժեքը

19. Վազքուղու համարը (անհրաժեշտության դեպքում)

20. Օդային տարածքի դասը - Սի (C) և Ջի (G)

21. Օդային տարածքի տիպը - CTR, CTA, TMA, AWY, UIR, FIR

22. Իրադարձության ժամանակ մատուցված ՕԵՍ ծառայությունը

23. ՍԻԴ, ՍՏԱՌ, Երթուղի - անունը կամ համարը

24. Տարանջատման կորուստ - այս դաշտը լրացվում է, եթե չեն ապահովվել ՕԵԿ Ձեռնարկում և/կամ այլ ընթացակարգերով սահմանված տարանջատման համապատասխան նորմերը

25. Տարանջատման մինիմումները - պետք է հնարավորության դեպքում պարունակի զեկուցողի հաշվարկը փաստացի ձեռք բերված տարանջատման վերաբերյալ և լրացվում է մոտեցման դեպքերում

26. ՏԿԱՍ-ի(TCAS) ՌԱ(RA)/ՍՏՑԱ(STCA) նախազգուշացումների առկայությունը իրադարձության ժամանակ

27. Տրամադրվել է արդյոք ՕԵՍ մարմնի կողմից օդային երթևեկության ինֆորմացիա

28. ՕԵՍ մարմնի կողմից տրվել է արդյոք խուսափման հրահանգ

29. Իրադարձության տեսակի կարճ նկարագրումը

30. Իրադարձության համառոտ և կոնկրետ նկարագրությունը

31. Զեկույցը լրացնողի անուն/ազգանունը

32. Զեկույցը լրացնողի պաշտոնը

33. ՕԵԿ մարմինը կամ կետը, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը

34. Հերթափոխի սկզբի ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

35. Ռադարային ինֆորմացիայի գրանցված տվյալների առկայություն

36. Ռադիոկապի գրանցված տվյալների առկայություն

37. Ներկայացված է արդյոք այլ ինժեներական զեկույց այս իրադարձության կապակցությամբ

38. Զեկույցը լրացնողի ստորագրությունը և զեկույցը լրացնելու ամսաթիվը

39. Զեկույցը լրացնողի աշխատանքային հեռախոսի համարը

 

Ձև 2

 

ԶԵԿՈՒՅՑ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._________________________________________________________________________.

|1. Իրադարձության տեսակը                                                  |

|_________________________________________________________________________|

|Պատահար      |Միջադեպ |Ընթացակարգային|Խափանում|Վտանգավոր իրավիճակ        |

|_____________|________|__________________________________________________|

|2.           |3.      |4. Ժամ  |5.          |6. Համակարգը  |7. Օգտագործող|

|Իրադարձության|Ամսաթիվ |(UTC)   |Տևողություն |Կապ/Ռադարային/|ՕԵՍ          |

|վայրը        |        |        |            |Նավիգացիոն/այլ|ծառայությունը|

|_________________________________________________________________________|

|8. Սարքավորման տիպը/|9. Հաճախությունը|10. Ազդականչը|11. Սարքավորման վայրը|

|արտադրողը           |                |             |                     |

|_____________________________________|___________________________________|

|12. Սարքավորման կարգավիճակը.         |13. Նախկին                         |

|Պլանային/չնախատեսված անջատում/       |խափանումները/իրադարձությունները    |

|աշխատունակ է /դեգրադացված է/         |                                   |

|անաշխատունակ է/փոխարինվում է ուրիշով |                                   |

|և  այլն                              |                                   |

|_________________________________________________________________________|

|14. Իրադարձության նկարագրությունը                                        |

|                                                                         |

|                                      Ըստ անհրաժեշտության շարունակվում է |

|                                      առանձին թերթի վրա                  |

|_________________________________________________________________________|

|15. Գրանցված/ի պահ տրված|16. Անունը   |17. Պաշտոնը        |18.           |

|տվյալներ (կան/չկան)     |             |                   |Ծառայությունը |

|________________________|_____________|___________________|______________|

|19. Կարգավարական զեկույց|20. Հերթափոխի|21. Ստորագրություն/|22. Հեռախոս   |

|(կա/չկա)                |սկիզբը       |    Ամսաթիվ        |              |

._________________________________________________________________________.

 

Ձև 2 (դարձերես)

 

1. Իրադարձության տեսակը ըստ զեկույցը կազմողի

2. Վայրը, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը

3. Իրադարձության ամսաթիվը - օրը, ամիսը, տարեթիվը

4. Իրադարձության ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

5. Սարքավորման խափանման տևողությունը մինչև լիակատար վերականգնվելը

6. Տեխնիկական համակարգի տեսակը

7. Լրացվում է համապատասխան ՕԵՍ ծառայությունը, ում կողմից օգտագործվել տվյալ սարքավորումը

8. Սարքավորման տիպը և արտադրողը

9. Ռադիոսարքավորման հաճախությունը

10. Սարքավորման ազդականչը

11. Սարքավորման տեղակայման վայրը

12. Սարքավորման աշխատանքային կարգավիճակը

13. Տվյալ սարքավորման նախկին խափանումները/իրադարձությունները

14. Իրադարձության համառոտ և կոնկրետ նկարագրությունը

15. Գրանցված/ի պահ տրված տվյալներ կան/չկան

16. Զեկույցը լրացնողի անուն/ազգանունը

17. Զեկույցը լրացնողի պաշտոնը

18. Զեկույցը լրացնողի ծառայությունը

19. Ներկայացված է արդյոք այլ կարգավարական զեկույց այս իրադարձության կապակցությամբ

20. Հերթափոխի սկզբի ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

21. Զեկույցը լրացնողի ստորագրությունը և զեկույցը լրացնելու ամսաթիվը

22. Զեկույցը լրացնողի աշխատանքային հեռախոսի համարը

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
20.10.2004
N 165-Ն
Հրաման