040.1706.161204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1706-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2004 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ գնահատված ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.02.05 թիվ 157-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժը մեջ մտնելու պահից ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի օտարման նպատակով աճուրդի կազմակերպումն ու անցկացումը` աճուրդի մեկնարկային գինը սահմանելով սույն որոշման հավելվածում նշված գույքի գնահատված մեծությունը:
(2-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 157-Ա որոշում)
3. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որի դեպքում գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1706-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
._________________________________________________________.
|NN | Ավտոմեքենայի | Պետական | Թողարկման |Գնահատված |
|ը/կ| մակնիշը |համարանիշը | տարեթիվը |մեծությունը |
| | | | |(հազ. դրամ) |
|___|________________|___________|___________|____________|
|1. |«ՎԱԶ-21099» |004ԼԼ55 |1996 թ. |661,98 |
|___|________________|___________|___________|____________|
|2. |«ԳԱԶ-3102» |216ԼԼ01 |1993 թ. |1944,86 |
|___|________________|___________|___________|____________|
|3. |«ԳԱԶ-3102» |213ԼԼ01 |1996 թ. |2811,14 |
|___|________________|___________|___________|____________|
|4. |«ՎԱԶ-21099» |172ԼԼ10 |1996 թ. |685,61 |
|___|________________|___________|___________|____________|
|5. |«ԳԱԶ-31029» |079ԼԼ01 |1993 թ. |1384,55 |
|___|________________|___________|___________|____________|
|6. |«ՎԱԶ-21099» |292ԼԼ01 |1997 թ. |1834,92 |
|___|________________|___________|___________|____________|
|7. |«ԳԱԶ-31029-051» |196ՏԼ64 |1996 թ. |1213,08 |
|___|________________|___________|___________|____________|
|8. |«ԳԱԶ-31029» |219ԼԼ01 |1993 թ. |1089,21 |
|___|________________|___________|___________|____________|
|9. |«ՎԱԶ-21061» |214ԼԼ01 |1991 թ. |164,28 |
|___|________________|___________|___________|____________|
|10.|«ԳԱԶ-31029» |157ԼԼ10 |1996 թ. |1004,95 |
._________________________________________________________.