Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1722.181204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1722-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը, այդ թվում` 1705 քառ. մետր մակերես ունեցող վարչական շենքն իր ավտոտնակներով, 19 կառուցվածք և փոխանցող հարմարանք (մեկ կենտրոնական խաղահրապարակ` իր տրիբունաներով, մեկ շվաքարան, 14 խաղահրապարակ, 3 տրիբունա), 30 մեքենա և սարքավորում, 22 արտադրական-տնտեսական գույք, գործիք և այլն (այսուհետ` գույք):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել հավանական գնորդ «Կինետիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

3. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքի չափով` 12,267 մլն դրամ:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) միջազգային չափանիշներին համապատասխան մարզակառույցներ ստեղծելու նպատակով մարզադպրոցի շենքերի, շինությունների վերանորոգման և վերակառուցման, ինչպես նաև մարզագույքի ձեռքբերման համար 3 տարվա ընթացքում կատարել 800000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնություններով`

1-ին տարում` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

2-րդ տարում` 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

3-րդ տարում` 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

դ) պահպանել մարզադպրոցի գործունեության պրոֆիլը, իսկ Համահայկական խաղերի անցկացման ժամանակ մարզակառույցները տրամադրել անվճար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2004
N 1722-Ա
Որոշում