040.1544.221104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2004 թվականի N 1544-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 17-րդ և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 6789 հազ. դրամ գնահատված` Երևան քաղաքի Արղության 7 հասցեում գտնվող նախկին «Վոլնա» արտադրակոնստրուկտորական դուստր ձեռնարկության N 4 տեղամասի անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ) մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 1700 հազ. դրամ:
3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
բ) անավարտ շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները.
գ) շինարարության ավարտի համար ներդրումների չափը:
4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) օբյեկտի վաճառքի գումարը վճարել մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում և գնորդի կողմից գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների կատարումից հետո կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Երևանի քաղաքապետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և առաջարկել գնորդին կադաստրային արժեքով գնել այն, իսկ վերջինիս հրաժարվելու դեպքում գնորդի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ