040.1528.161104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2004 թվականի N 1528-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18 և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Սիսիանի կենտրոնական շրջանային հիվանդանոցին կից անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան) (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկշաբաթյա ժամկետում ապահովել անավարտ շինարարության օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:
3. Հաշվեկշռային մեթոդով 2770 հազ. դրամ գնահատված անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արա Թադևոսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0473325, տրված` 006-ի կողմից, 17.12.1996 թ., հաշվառման վայրը` քաղ. Երևան, Վ. Բրյուսովի 62, բն. 13):
4. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 1300 հազ. դրամ:
5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում` ներդնելով 35 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարի վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և առաջարկել գնորդին կադաստրային արժեքով գնել այն, իսկ նրա հրաժարվելու դեպքում գնորդի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
8. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ