Սեղմել Esc փակելու համար:
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1399.181004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1399-Ն

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հոկտեմբերի 18-ի «2004 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N ՆՀ-180-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2004 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը.

բ) համագործակցելով ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ` իրականացնել զորակոչից խուսափող և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և վերադարձը` 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրենց իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2004 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում դրանք համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների ներկայացրած հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1399-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սարգսյան       - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության

նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի

տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ

    Կ. Պետրոսյան      - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

    Ա. Հովսեփյան      - ՀՀ գլխավոր դատախազ

    Ն. Դավիդյան       - ՀՀ առողջապահության նախարար

    Ա. Մանուկյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Ս. Երիցյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Է. Բարսեղյան      - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետ

    Մ. Շահգելդյան     - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                        անվտանգության և ներքին գործերի մշտական

                        հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

    Հ. Խառատյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                        փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                        պետ

    Բ. Ոսկանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                        վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1399-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Մարզերի և  զին- |               Հանձնաժողովների անդամները                |

|կոմիսարիատների  |                                                        |

|անվանումները    |                                                        |

|________________|________________________________________________________|

|       1        |                            2                           |

|________________|________________________________________________________|

|Երևան           |                                                        |

|Արաբկիր         |Ե. Զախարյան     - Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի       |

|                |                  նախագահ)                              |

|Մաշտոց          |Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Կենտրոնական     |                - Երևան  քաղաքի դատախազ                 |

|Նոր Նորք        |                - Երևան  քաղաքի ոստիկանության           |

|Շահումյան       |                  վարչության պետ                        |

|Շենգավիթ        |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական       |

|Էրեբունի        |                  ոստիկանության բաժնի պետ               |

|________________|________________________________________________________|

|Արագածոտն       |Գ. Գյոզալյան    - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի   |

|                |                  նախագահ)                              |

|Աշտարակ         |Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Ապարան          |                - ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ           |

|Թալին           |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |                - Արմավիրի կայազորի ռազմական            |

|                |                  ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ|

|________________|________________________________________________________|

|Արարատ          |Ա. Սարգսյան     - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի      |

|                |                  նախագահ)                              |

|Արտաշատ         |Ա. Աղաբեկյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Արարատ          |                - ՀՀ Արարատի մարզի դատախազ              |

|Մասիս           |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |                - ՀՀ պաշտպանության նախարարության        |

|                |                  ռազմական ոստիկանության վարչության     |

|                |                  պետի տեղակալ                          |

|________________|________________________________________________________|

|Արմավիր         |Ա. Հերոյան      - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի     |

|                |                  նախագահ)                              |

|Արմավիր         |Ա. Միրզաբեկյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Էջմիածին        |                - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ             |

|                |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |                - Արմավիրի կայազորի ռազմական            |

|                |                  ոստիկանության բաժնի պետ               |

|________________|________________________________________________________|

|Գեղարքունիք     |Ս. Բարսեղյան    - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի |

|                |                  նախագահ)                              |

|Գավառ           |Հ. Բաղմանյան    - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|Մարտունի        |                - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ         |

|Սևան            |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|Վարդենիս        |                - Սևանի  կայազորի ռազմական ոստիկանության|

|Կրասնոսելսկ     |                  բաժնի պետ                             |

|________________|________________________________________________________|

|Լոռի            |Հ. Քոչինյան     - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի        |

|                |                  նախագահ)                              |

|Վանաձոր         |Լ. Երանոսյան    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|Սպիտակ          |                - ՀՀ Լոռու մարզի դատախազ                |

|Ստեփանավան      |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|Տաշիր           |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |

|Թումանյան       |                  Վանաձորի բաժանմունքի պետ              |

|________________|________________________________________________________|

|Կոտայք          |Կ. Շահգալդյան   - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի      |

|                |                  նախագահ)                              |

|Կոտայք (Աբովյան)|Ա. Մելոյան      - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ        |

|Հրազդան         |                  օգնական-վարչական ապարատի ղեկավար      |

|Չարենցավան      |                - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ              |

|Նաիրի           |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |                - Երևանի  կայազորի ռազմական             |

|                |                  ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ|

|________________|________________________________________________________|

|Շիրակ           |Ռ. Մանուկյան    - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի       |

|                |                  նախագահ)                              |

|Գյումրի         |Գ. Մելքոնյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Արթիկ           |                - ՀՀ Շիրակի մարզի դատախազ               |

|Աշոցք           |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|Անի             |                - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության|

|Ախուրյան        |                  բաժնի պետ                             |

|________________|________________________________________________________|

|Սյունիք         |Ս. Խաչատրյան    - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի     |

|                |                  նախագահ)                              |

|Կապան           |Ա. Փայտյան      - 1-ին բանակային կորպուսի հրամանատար    |

|Գորիս           |                - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ             |

|Սիսիան          |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|Մեղրի           |                - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության|

|                |                  բաժնի պետ                             |

|________________|________________________________________________________|

|Վայոց ձոր       |Ս. Սարգսյան     - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի   |

|                |                  նախագահ)                              |

|Եղեգնաձոր       |Ս. Սարոյան      - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|Վայք            |                - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ           |

|                |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական          |

|                |                  ոստիկանության բաժնի պետ               |

|________________|________________________________________________________|

|Տավուշ          |Ա. Ղուլարյան    - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի      |

|                |                  նախագահ)                              |

|Իջևան           |Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     |

|Տավուշ (Բերդ)   |                - ՀՀ Տավուշի մարզի դատախազ              |

|Նոյեմբերյան     |                - մարզային ոստիկանության վարչության պետ |

|Դիլիջան         |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |

|                |                  բաժնի պետ                             |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1399-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

    Ս. Ղասաբյան       - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                        օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

    Գ. Աղայան         - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                        վարչության պետ

    Լ. Նանիջանյան     - թերապևտ

Վ. Տեր-Գրիգորյան  - թերապևտ-սրտաբան

    Ս. Թադևոսյան      - հոգեբույժ

    Վ. Դարբինյան      - նյարդաբան

    Ա. Մուրադյան      - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

    Ա. ՈՒզանկիչյան    - վիրաբույժ

    Ա. Շաքարյան       - ակնաբույժ

    Կ. Բաբայան        - մաշկավեներոլոգ

    Վ. Այվազյան       - վնասվածքաբան

    Հ. Հովսեփյան      - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2004
N 1399-Ն
Որոշում