Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ ...

24.09.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.04.1997  -ից մինչեւ   24.09.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)

i

040.0108.300497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1997 թ. թիվ 108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում թմրադեղերի, հոգեմետ դեղերի և բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման հարաբերությունների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա/ թիվ 1 ցանկի 3-րդ կետում «պատրաստում» բառը փոխարինել «արտադրություն» բառով.

i

բ/ թիվ 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» տողը «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների» բառերով, իսկ «վաճառք» բառը փոխարինել «առուծախ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա/ թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների ցանկը.

բ/ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.1997
N 108
Որոշում