Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1198.030904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1198-Ն

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2004 թվականի ապրիլի 28-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին աճուրդով չվաճառված ավտոմեքենաներն օտարելու նպատակով` սահմանված կարգով կազմակերպվում են այլ աճուրդներ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդի կազմակերպումն ու անցկացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի օգոստոսի 26-ի

N 1198-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |       Մակնիշը        |   Շահագործման    |Հաշվեկշռային|  Գնահատված   |

|ը/կ|                      |    տարեթիվը      |  արժեքը    |արժեքը (առաջին|

|   |                      |                  |(հազ. դրամ) |   աճուրդի    |

|   |                      |                  |            | մեկնարկային  |

|   |                      |                  |            |    գինը)     |

|   |                      |                  |            | (հազ. դրամ)  |

|___|______________________|__________________|____________|______________|

| 1.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1997 թ., փետրվար  |    4480.000|       1595.81|

|___|______________________|__________________|____________|______________|

| 2.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1995 թ., մայիս    |    2772.816|       1119.72|

|___|______________________|__________________|____________|______________|

| 3.|Ավտոմեքենա «Գազ-53-12»|1989 թ., մարտ     |     216.614|        150.00|

|___|______________________|__________________|____________|______________|

| 4.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր|    3826.339|       1553.92|

|___|______________________|__________________|____________|______________|

| 5.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր|    3826.339|       1553.92|

|___|______________________|__________________|____________|______________|

| 6.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1996 թ., փետրվար  |    4850.000|       1986.09|

|___|______________________|__________________|____________|______________|

| 7.|Ավտոմեքենա «Գազ-3102» |1998 թ., մայիս    |    6401.500|       2095.64|

|___|______________________|__________________|____________|______________|

| 8.|Ավտոմեքենա «Գազ-3102» |2000 թ., հունիս   |    6548.000|       2009.50|

|___|______________________|__________________|____________|______________|

| 9.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1995 թ., հունիս   |    4940.000|       1985.38|

|___|______________________|__________________|____________|______________|

|10.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր|    3826.339|       1553.92|

|___|______________________|__________________|____________|______________|

|11.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1996 թ., սեպտեմբեր|    4300.000|       1690.86|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2004
N 1198-Ն
Որոշում