040.1062.090804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2004 թվականի N 1062-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 12, 18 և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Դեղատան փողոցի N 2 հասցեում գտնվող շենքի` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 1571070 դրամ գնահատված` 15,9 քառ. մետր մակերես զբաղեցնող տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվին (այսուհետ` գնորդ):
2. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող վարձակալված պետական գույքի վաճառքի գինը սահմանել 1571070 դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ