040.0103.300497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 1997 թ. թիվ 103
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել ոռոգման ջրի 1997 թվականի հանրապետական միասնական մանրածախ սակագին` 1 խոր. մետր ջրի համար 5,95 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
i
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` 20-օրյա ժամկետում հաստատել համայնքներին մատակարարվող ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգերի ոռոգման ջրի 1996 թվականի հանրապետական միասնական սակագին սահմանելու մասին» թիվ 152 որոշումը: