040.0823.120604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2004 թվականի N 823-Ա
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 12-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «12. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 108679.2 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) հրատարակումներ` 83379.8 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ` 22419.6 հազ., 1-ին կիսամյակ` 41202.2 հազ., 9 ամիս` 58224.1 հազ., տարի` 83379.8 հազ. դրամ.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 25299.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` 1-ին կիսամյակ` 7000.0 հազ., 9 ամիս` 18002.6 հազ., տարի` 25299.4 հազ. դրամ:
(որոշումը փոփ. 07.10.04 թիվ 1397-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 3-ի
N 823-Ա որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հրատարակման անվանումը |Թիվը |Տարեկան|Մեկ |Տարեկան |Մեկ |Գումարը |
| |(հատ)|տպագ- |համարի |ընդհանուր|մա- |(դրամ) |
| | |րության|տարեկան|ծավալը |մուլի| |
| | |ենթակա |միջին |(մամուլ) |միջին| |
| | |համար- |ծավալը | |գինը | |
| | |ների |(մա- | |(դը- | |
| | |թիվը |մուլ) | |րամ) | |
| | |(հատ) | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|1. «Հայաստանի | 400| 55| 21.22| 466840| 120| 56020.8|
|Հանրապետության պաշտոնական | | | | | | |
|տեղեկագիր» (1000 օրինակ | | | | | | |
|տպաքանակի տպագրության | | | | | | |
|դեպքում) | | | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|2. «Հայաստանի | 400| 24| 13.75| 132000| 130| 17160.0|
|Հանրապետության | | | | | | |
|գերատեսչական նորմատիվ | | | | | | |
|ակտերի տեղեկագիր» (800 | | | | | | |
|օրինակ տպաքանակի | | | | | | |
|տպագրության դեպքում) | | | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|3. «Երևանի թաղային | 400| 55| 0.85| 18700| 130| 2431.0|
|համայնքների իրավական | | | | | | |
|ակտերի տեղեկագիր» (400 | | | | | | |
|օրինակ տպաքանակի | | | | | | |
|տպագրության դեպքում) | | | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|4. «Հայաստանի | 400| 4| 25.3| 40480| 140| 5667.2|
|Հանրապետության պաշտոնական | | | | | | |
|տեղեկագիր» (ռուսերեն) (400| | | | | | |
|օրինակ տպաքանակի | | | | | | |
|տպագրության դեպքում) | | | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|5. «Քաղաքային և գյուղական| 400| 4| 10.1| 16160| 130| 2100.8|
|համայնքների նորմատիվ | | | | | | |
|իրավական ակտերի ժողովածու»| | | | | | |
|__________________________|_____|_______|_______|_________|_____|________|
|Ընդամենը | | | | | | 83379.8|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 3-ի
N 823-Ա որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |Տարեկան | Միջին | Գումարը|
|ը/կ| |միջին | գինը | (հազ. |
| | |թիվը | (դրամ)| դրամ) |
| | |(հատ) | | |
|___|___________________________________________|________|_______|________|
|1. |Ամուսնության վկայական |17000 |144.18 |2451.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|2. |Ամուսնալուծության վկայական |5000 |144.18 |720.9 |
|___|___________________________________________|________|_______|________|
|3. |Ծննդյան վկայական |42000 |144.18 |6055.6 |
|___|___________________________________________|________|_______|________|
|4. |Մահվան վկայական |25000 |144.18 |3604.5 |
|___|___________________________________________|________|_______|________|
|5. |Հայրության ճանաչման վկայական |7000 |144.18 |1009.2 |
|___|___________________________________________|________|_______|________|
|6. |Որդեգրման վկայական |2000 |144.18 |288.4 |
|___|___________________________________________|________|_______|________|
|7. |Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական |2000 |144.18 |288.4 |
|___|___________________________________________|________|_______|________|
|8. |Ծննդյան գրանցման ակտ |480 |1200 |576.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|9. |Ամուսնության գրանցման ակտ |380 |1200 |456.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|10.|Ամուսնալուծության գրանցման ակտ |50 |1200 |60.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|11.|Ծննդյան վերականգնման գրանցման ակտ |140 |1200 |168.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|12.|Մահվան գրանցման ակտ |480 |1200 |576.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|13.|Հայրության ճանաչման ակտ |380 |1200 |456.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|14.|Որդեգրման գրանցման ակտ |55 |1200 |66.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|15.|Անվան, ազգանվան, հայրանվան փոխման |55 |1200 |66.0 |
| |գրանցման ակտ | | | |
|___|___________________________________________|________|_______|________|
|16.|Մուտքի մատյան |20 |4400.4 |88.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|17.|Ելքի մատյան |20 |4400.4 |88.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|18.|Սեղանամատյան |400 |3499.9 |1400.0 |
|___|___________________________________________|________|_______|________|
|19.|Ձևաթուղթ 11.1 A 3/1 |90210 |19.4 |1750.07 |
|___|___________________________________________|________|_______|________|
|20.|Ձևաթուղթ 11.2 A 3/1 |106700 |22.31 |2380.48 |
|___|___________________________________________|________|_______|________|
|21.|Ձևաթուղթ 7.1 A 3/1 |97000 |16.49 |1599.53 |
|___|___________________________________________|________|_______|________|
|22.|Ձևաթուղթ 1 1.2 A 3/1 |38800 |19.4 |752.72 |
|___|___________________________________________|________|_______|________|
|23.|Ձևաթուղթ 1 17.1 A 3/1 |3430 |78.4 |268.91 |
|___|___________________________________________|________|_______|________|
|24.|Ձևաթուղթ 1 17.2 A 3/1 |1470 |88.2 |129.65 |
|___|___________________________________________|________|_______|________|
| |Ընդամենը | | |25299.36|
._________________________________________________________________________.
(հավելված 2-ը փոփ. 07.10.04 թիվ 1397-Ն որոշում)