040.0813.120604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2004 թվականի N 813-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) գույքի կազմից առանձնացնել Երևանի Մելիքյան 57 հասցեում գտնվող` 204,4 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և 5210013 դրամ գնահատված արժեք ունեցող «Արարատ» դուստր ձեռնարկության գրասենյակ» «փոքր» օբյեկտը (այսուհետ` օբյեկտ) և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ քաղաքացի Ս. Հակոբյանին (անձնագիր` AG 0205009, տրված` 2003 թվականի դեկտեմբերի 3-ին, 062-ի կողմից) (այսուհետ` գնորդ) օբյեկտի գնահատված արժեքի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել օբյեկտի վաճառքի գինը` 1,0 մլն դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) 15-օրյա ժամկետում վճարել օբյեկտի 2170000 դրամի չափով պարտավորությունները.
բ) մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով.
գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ