040.0337.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2005 թվականի N 337-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության անշարժ գույքի տարածքներից առանձնացնել 10466,48 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները` համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքով` միանվագ վճարման պայմանով, օտարել դրանց վարձակալ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի կադաստրի տարածքային մարմինների կողմից սույն որոշման հավելվածում նշված տարածքների առանձնացումը, պետության անունով նոր սեփականության վկայականների ստացումը և գնորդի հետ կնքել հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանցում նախատեսելով, որ գնորդը գնում է անշարժ գույքը ֆիզիկական հատկանիշներով այնպես, ինչպես որ կա, անշարժ գույքի հիմքի, կրող պատերի, տանիքի, առաստաղի, հատակի, միջնապատերի, հենասյուների, դռների ու լուսամուտների, ջրամատակարարման, կոյուղու, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, ջեռուցման, հովացման, օդափոխման և նման այլ համակարգերի տեսանելի ու անտեսանելի, նախկինում հայտնաբերված և փաստաթղթային ձևակերպում ունեցող կամ չունեցող կամ ապագայում հայտնաբերվող որևէ ֆիզիկական թերության (ներառյալ սեյսմիկ, հակահրդեհային, քաղաքաշինական, նախագծային, բնապահպանական, սանիտարական, ռադիոակտիվ վարակման և նման այլ կիրառելի նորմերին ու ստանդարտներին չհամապատասխանելու հիմքով թերությունները) համար բոլոր ռիսկերը, ներառյալ այդ թերությունների կապակցությամբ երրորդ անձանց պահանջների հետ կապված ռիսկերը, ստանձնվում են գնորդի կողմից, և նման թերությունների առկայությունը կամ բացահայտումը փոխանցման ակտը կազմելու ժամանակ կամ դրանից հետո առանց ժամկետային սահմանափակման բացահայտումը հիմք չէ վաճառողից փոխհատուցում պահանջելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտերի հիման վրա ապահովել սույն որոշման հավելվածում նշված տարածքների առանձնացումը և պետության անունով նոր սեփականության վկայականների տրամադրումը սույն որոշման հավելվածի համաձայն վաճառվող անշարժ գույքի մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, մնացող մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել տարածքի առանձնացման և պետության անունով նոր վկայականների տրամադրման, սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքների ստացման, գործարքների վավերացման, անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ընդամենը` 1196252 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև փոխհատուցել տարածքների նախկին վարձակալ` լուծարվող «Հայագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության կապիտալ ներդրումները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 17-ի
N 337-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Գտնվելու վայրը |Տարածքի |Վաճառվող |ՀՀ |Գույքի |«Հայագրո-|
|ը/կ| |մակերեսը/ |մասի |պետական|գտնվելու|բանկ» |
| | |առանձնացվող|գնահատված|բյուջե |վայրի |ԲԲԸ-ի |
| | |և վաճառվող|արժեքը |վճարվող|համայնքի|ներդրում-|
| | |մասի |(հազ. |գումարը|ֆոնդային|ները |
| | |մակերեսը |դրամ) |(70%) |բյուջե |(հազ. |
| | |(քառ. մետր)| |(հազ. |վճարվող |դրամ) |
| | | | |դրամ) |գումարը | |
| | | | | |(30%) | |
| | | | | |(հազ. | |
| | | | | |դրամ) | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 1.|քաղ. Ապարան, | 549/481,79| 2335| 1634,5| 700,5| - |
| |Բաղրամյան 36 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 2.|քաղ. Էջմիածին, | 2038/352,4| 1708| 1195,6| 512,4| - |
| |Նար-Դոսի 1 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 3.|քաղ. Արտաշատ, | 1405/785,8| 3809| 2666,3| 1142,7| 699,7|
| |Մարքսի 15 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 4.|քաղ. Գորիս, |1481/1283,8| 6223| 4356,1| 1866,9| - |
| |Տաթևացու 9 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 5.|քաղ. Գյումրի, | 706,11/| 2416| 1691,2| 724,8| - |
| |Գայի 7 | 498,37 | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 6.|քաղ. Մեղրի, |279,8/279,8| 1356| 949,2| 406,8| - |
| |Գործարանային 1 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 7.|քաղ. Եղվարդ, |567,8/567,8| 3748| 2623,6| 1124,4| - |
| |Երևանյան 5 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 8.|քաղ. Իջևան, |1226/1141,3| 5532| 3872,4| 1659,6| - |
| |Մելիքբեկյան 10 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| 9.|քաղ. Ախուրյան, | 381,33/| 2398| 1678,6| 719,4| 3127,8|
| |բանկի վարչական շենք | 381,33 | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|10.|քաղ. Սևան, | 2286,24/| 11083| 7758,1| 3324,9| - |
| |Խաղաղության 1 | 2286,24 | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|11.|քաղ. Մարտունի, | 396/396| 1921| 1344,7| 576,3| 5070,3|
| |Շահումյան փող. | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|12.|քաղ. Վարդենիս, |608,5/608,5| 2950| 2065| 865| - |
| |Ռոմանի 65 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|13.|քաղ. Եղեգնաձոր, |368,1/368,1| 1841| 1288,7| 552,3| 344|
| |Մոմիկի փող. | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|14.|քաղ. Սիսիան, |849,4/849,4| 4249| 2974,3| 1274,7| - |
| |Սիսական 21 | | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
|15.|քաղ. Բերդ, | 390,53/| 930| 651| 279| - |
| |Արգեստան 2 | 185,85 | | | | |
|___|____________________|___________|_________|_______|________|_________|
| |Ընդամենը | 13531,81/| 52499|36749,3| 15749,7| 9241,8|
| | | 10466,48 | | | | |
._________________________________________________________________________.